• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալիդ Աբդել Ղաֆֆարի հետ

08 փետրվարի, 2022
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալիդ Աբդել Ղաֆֆարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 8-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալիդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև համալսարանների հարցերով փոխնախարար, դոկտոր Այման Աշուրը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը նշեց, որ Եգիպտոսը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ կրթական ոլորտում, և այս հարցում նա անձամբ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները և գերակա ուղղությունները։ Երկուստեք կարևորվեցին իրավապայմանագրային բազայի ընդլայնումը և Կահիրեի համալսարանի հայագիտության կենտրոնի գործունեությունը։ Արծարծվեց հայկական և եգիպտական բուհերի միջև ուսանողների փոխանակման ծրագրերի մշակման հնարավորությունը։ Դեսպան Հր. Փոլադյանն ընդգծեց, որ հայկական բուհերի մոտ նկատվում է Եգիպտոսի բուհերի հետ ավելի սերտ համագործակցության ցանկությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև հայկական և եգիպտական բարձրագույն կրթական հաստատությունների կողմից տրվող դիպլոմների փոխճանաչման հարցին։ Զրույցի ավարտին դեսպանը և նախարարը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ սերտ համագործակցության շնորհիվ աջակցել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը կրթական բնագավառում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: