• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանը հանդիպեց Ալժիրի արտաքին գործերի նախարարին

11 հոկտեմբերի, 2015

 ՀՀ դեսպանը հանդիպեց Ալժիրի արտաքին գործերի նախարարին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը նստավայրը՝ Կահիրե իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռամտան Լամամրային։

Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Ալժիրի արտգործնախարարը և ՀՀ դեսպանը քննարկեցին Ալժիրի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման ուղիները, իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Ա․Մելքոնյանը նախարարի ուշադրությանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց հայ և արաբ ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական կապերի մասին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տիրող մտահոգիչ իրավիճակի շուրջ։

Դեսպան Մելքոնյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումներին։ Ներկայացրեց խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ բացահայտելով Բաքվի ապակառուցողական կեցվածքը և դատապարտելով նրա կողմից հրադադարի ռեժիմի շարունակական կոպիտ խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծումները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: