• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանի հոդվածը՝ եգիպտական «ալ-Ահրամ» թերթում

12 մարտի, 2013

 Եգիպտոսի ամենահեղինակավոր օրաթերթում` «ալ–Ահրամ»–ում լույս է տեսել այդ երկրում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի հեղինակած հոդվածն` ի պատասխան նույն թերթում տեղ գտած մի հրապարակման, որտեղ աղավաղված են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաեւ Խոջալուի դեպքերը։

 
Դեսպան Ա. Մելքոնյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը նպատակ ունի մոլորեցնելով միջազգային հանրությանը խուսափել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար պատասխանատվությունից: Ներկայացնելով Խոջալուի մասին ճշմարտությունը` նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այն ադրբեջանցիները, ովքեր համարձակվել են կասկածի տակ առնել Բաքվի պաշտոնական տեսակետը, այս կամ այն կերպ հետագայում պատժվել են, ինչպես նախկին նախագահ Ա. Մութալիբովը, լրագրող Ա.Ֆաթուլաեւը կամ լուսանկարիչ Չ.Մուստաֆաեւը:
 
Դեսպանը նշել է, որ ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու եւ խնդիրը բիրտ ուժի կիրառմամբ լուծելու ցանկության արդյունքն է: Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից շահարկվող ՄԱԿ–ի ԱԽ բանաձեւերին` նա պարզաբանել է, որ դրանց գլխավոր նպատակը եղել է ռազմական գործողությունների դադարեցումը եւ խաղաղ բանակցությունների մեկնարկը, ինչը ժամանակին խուսափել է իրականացնել հենց Ադրբեջանը:
 
Հոդվածագիրն ընդգծել է նաեւ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա իրականացվող բանակցային գործընթացին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: