• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի շնորհանդես Կահիրեում

04 մայիսի, 2012

 

Կահիրեում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը մայիսի 3-ին կազմակերպել էր հանդիպում «Քալիֆորնիա Քուրիեր» (The California Courier) թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ, ինչպես նաև` նրա հեղինակած «Հայոց ցեղասպանություն: Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստատթղթեր և հռչակագրեր» խորագրով գրքի արաբերեն երկրորդ հրատարակության շնորհանդեսը: Առաջին անգամ արաբերենով այն հրատարակվել է 2005թվականին Բեյրութում, Նորա Արիսյանի թարգմանությամբ: Արաբերեն երկրորդ հրատարակությունն իրականացվել է Եգիպտոսի Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնախմբի նախաձեռնությամբ՝ այն եգիպտացի ընթերցողներին հասանելի դարձնելու նպատակով:

Հանդիսության բացման խոսքում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը բարձր գնահատեց Հ.Սասունյանի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցած ներդրումը և ծավալած հասարակական գործունեությունը: Ականավոր ցեղասպանագետ, հայագետ դոկտոր Մոհամեդ Ռեֆաաթ էլ-Իմամը, ով նաև գրքի նոր հրատարակության նախաբանի հեղինակն է, արժևորեց Սասունյանի աշխատությունը` որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող առկա կարևոր փաստաթղթերն ու հայտարարություններն ի մի բերելու և ընթերցողին ամփոփ ներկայացնելու ուշագրավ փորձ: Վերջում ելույթ ունեցավ Հարութ Սասունյանը: Նա քննադատեց Թուրքիայի վարած ժխտողականության քաղաքականությունը, անդրադարձավ ցեղասպանության ճանաչման գործընթացի արդի փուլի խնդիրներին:

Շնորհանդեսին ներկա էին եգիպտահայ համայնքի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: