• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա.Մելքոնյանի հանդիպում Ալեքսանդրիայի նահանգապետի հետ

21 մարտի, 2012

Ս.թ. մարտի 21-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի նահանգապետ դոկտոր Օսամա էլ-Ֆուլիի հետ:

Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, կարևորվել է Ալեքսանդրիայի և Հայաստանի քաղաքների միջև անմիջական շփումների հաստատումը: Դեսպան Ա. Մելքոնյանը նահանգապետին տեղեկացրել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012թ համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ սպասվող տոնակատարությունների մասին և փոխանցել համակարգող հանձնախմբի հրավերը՝ ս.թ. ապրիլին ներկա գտնվելու բացման հանդիսավոր արարողությանը:

Նահանգապետ Էլ-Ֆուլին շնորհավորել է Երևանը 2012թ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ` հիշելով, որ այդ նույն տիտղոսն Ալեքսանդրիան կրել է 2002թ.: Նա նաև առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդրիայի հայ համայնքի դերն ու նշանակալից ներդրումը` քաղաքի ուրահատուկ մշակութային դիմագծի պահպանման և զարգացման գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: