• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արմեն Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի Մշակույթի նախարարի հետ

28 փետրվարի, 2012

 

Ս.թ. փետրվարի 28-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ մշակույթի նախարար դոկտոր Շաքեր Աբդելհամիդի հետ:

Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաև ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հոսամ Նասսարը, քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-եգիպտական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Կողմերը կարևորել են 2011թ. նոյեմբերին Հայաստանում անցկացված Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակում ստորագրված ՀՀ և ԵԱՀ միջև 2011-2013թթ մշակութային համագործակցության գործնական ծրագրով նախատեսվող միջոցառումների և պայմանավորվածությունների իրականացումը: 

Դեսպան Ա. Մելքոնյանը նախարարին տեղեկացրել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012թ համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ սպասվող տոնակատարությունների մասին և փոխանցել համակարգող կազմկոմիտեի հրավերը՝ ս.թ. ապրիլին ներկա գտնվելու բացման հանդիսավոր արարողությանը: 

Նախարար Շաքեր Աբդելհամիդը շնորհավորել է Երևանը 2012թ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ինչպես նաև առանձնահատուկ ընդգծվել եգիպտահայ համայնքի դերն ու նշանակալից ներդրումը` Եգիպտոսի մշակույթի զարգացման գործում:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: