• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայագիտական հերթական գիտաժողովը Կահիրեի համալսարանում

15 նոյեմբերի, 2011

Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում նոյեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Հայաստանն արաբական և արևմտյան աղբյուրներում» թեմայով չորրորդ միջազգային գիտաժողովը, որն այս անգամ նվիրվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին: Այն կազմակերպվել էր Կահիրեի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելի հովանավորությամբ և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Գալալը, անվանի եգիպտացի մտավորականներ, Կահիրեի և այլ համալսարանների պրոֆեսորներ, ուսանողներ, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը, Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Մոթազ Սայիդ Աբդալլահը և կենտրոնի տնօրեն Զեյնաբ Աբու Սիննան, որոնք բարձր են գնահատել կենտրոնի դերը հայ-արաբական գիտակրթական եւ մշակութային համագործակցության զարգացման գործում։ ՀՀ դեսպանն ընդգծել է, որ գիտաժողովի ծրագրում ավելի քան 20 եգիպտացի գիտնականների զեկուցումների առկայությունը խոսուն վկայությունն է այն հանգամանքի, որ Կենտրոնին հաջողվել է իր գործունեության ընդամենը մի քանի տարիների ընթացքում կտրուկ ավելացնել հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ Եգիպտոսի գիտական շրջանակներում: Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաև Հայաստանից, Սիրիայից և Լիբանանից ժամանած մասնագետներ:
Ներկայացված զեկուցումների ժամանակագրական սահմանները բավական լայն էին` վաղ միջնադարից մինչև 20-րդ դար: Բանախոսները` վերլուծելով տարբեր պատմագիտական և արխիվային նյութեր, բարձր էին գնահատում դարերի ընթացքում հայերի ունեցած բացառիկ դերը Մերձավոր Արևելքի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում։
Հինգ նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայկական հարցին: Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրին Մուհամմադ Ռեֆաթ Ալ-Իմամի "Հայկական հարցի նկարագրությունը ժամանակակից արաբական գրականությունում /1878-1923թթ/", Ալի Սաբեթ Սաբրիի "1894-1896թթ հայկական ջարդերը ակադեմիական տեսանկյունից", Նարինե Հարությունյանի /Հայաստան/ "1894-1896թթ հայկական ջարդերի արտացոլումը Կահիրեի "Ալ-Մուշիր" ամսագրում", Նորա Արիսյանի /Սիրիա/ "Հայերը սիրիական մամուլում" զեկուցումները: Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին գրքով:

Տեղեկանք: Կահիրեի Համալսարանը հիմնադրվել է 1908թ և հանդիսանում է Մերձավոր Արևելքի խոշորագույն գիտա-կրթական հաստատությունը: Այստեղ սովորում են ավելի քան 250000 եգիպտացի և արտասահմանցի ուսանողներ, պրոֆեսորա-դասախոսական կազմը գերազանցում է 13000-ը: Հայագիտական կենտրոնը բացվել է 2007թ համալսարանի Բանասիրական ֆակուլտետում: Այն կազմակերպում է հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության և մշակույթի կուրսեր, ինչպես նաև դասախոսությունների հատուկ շարքեր: 2008թ ի վեր Կենտրոնը գումարել է չորս միջազգային գիտաժողով` նվիրված հայ-արաբական, հայ-եգիպտական առնչություններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: