• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունը Եգիպտոսում

22 սեպտեմբերի, 2011

Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 22-ին Կահիրեում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Մոտ 800 հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարը, արտաքին գործերի, մշակույթի, կրթության փոխնախարարները, այլ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված ավելի քան 60 երկրների դեսպաններ և դիվանագետներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:
ՀՀ Անկախության տոնը շնարհավորելու էին եկել նաև Եգիպտոսի Հայոց առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր առաջնորդները, Կահիրեի և Ալքեսանդրիայի թեմական և քաղաքական ժողովների ղեկավարները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և Եգիպտոսում բնակվող ՀՀ քաղաքացիներ:
Ելույթ է ունեցել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա խոսել է անկախության` որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի և երազաքների իրականացման մասին,  անդրադարձել անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին ու հաջողություներին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև հայ-եգիպտական համագործակցության խնդիրներին՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում:
Ընդունելության ընթացքում ճարտարապետ Նաիրի Համբիկյանին, հնագետ Հուրիկ Սուրուզյանին և քանդակագործ Սարգիս Թոսունյանին են հանձնվել ՀՀ Մշակույթի նախարարի պատվոգրերը՝ հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալից ավանդի համար:
Նախօրեին` սեպտեմբերի 21-ին, Կահիրեում ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ Զինված Ուժերի Գերագույն Խորհրդի ղեկավար, մարշալ Մուհամեդ Հուսեյն Տանտավիի անձնական ներկայացուցիչ Քարիմ Էլ-Դիվանին, որը Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ դեսպան Ա.Մելքոնյանին էր փոխանցել այդ երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն էին արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից, նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:
ՀՀ Անկախության 20-ամյակին են անդրադարձել եգիպտական ԶԼՄ-ները: Մասնավորապես, այդ կապակցությամբ «Ալ-Ահրամ ալ-Արաբի» շաբաթաթերթը տպագրել է դեսպան Ա.Մելքոնյանի հարցազրույցը: Մերձավոր Արևելքի հնագույն և ամենալայն տարածում ունեցող անգլալեզու «The Egyptian Gazette» օրաթերթի սեպտեմբերի 21-ի համարում մեկ ամբողջական տպագրական էջ տրամադրվել է Հայաստանին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: