• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արմեն Մելքոնյանը իր հավատարմագրերն է հանձնել Եթովպիայի նախագահ Գիրմա Վոլդե-Գիորգիսին

01 ապրիլի, 2011

Ադիս Աբաբայում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Գիրմա Վոլդե-Գիորգիսին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե):

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո նախագահ Վոլդե-Գիորգիսի հետ տեղ գտած առանձնազրույցում երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների` պատմականորեն ձեւավորված հոգեւոր-մշակութային առնչությունները կարեւոր հիմք են Հայաստանի եւ Եթովպիայի միջեւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Նշվել է նաեւ այն նշանակալից ներդրումը, որ եթովպահայ համայնքը հարյուրամյակներ շարունակ ունեցել է Եթովպիայի հասարակական-մշակութային կյանքում: Առանձնազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ:

ԵԴԺՀ նախագահ Գիրմա Վոլդե-Գիրոգիսը դեսպան Մելքոնյանին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր ջերմ ողջույնները եւ բարեմաղթությունները, ինչպես նաեւ` Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ զարգացնելու պատրաստակամությունը:

Ադիս Աբաբայում գտնվելու օրերին դեսպան Մելքոնյանը երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներ է ունեցել նաեւ Եթովպիայի արտաքին գործերի պետնախարար Բերհան Գեբրե-Քրիստոսի, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի, էկոնոմիկայի եւ ֆինանսների պետնախարարի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ադիս Աբաբայի Հայկական ակումբում կազմակերպվել է դեսպանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: