• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պրահա 6-ի քաղաքապետարանի Ապակեպատ ցուցասրահում կայացավ Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահա 6-ի քաղաքապետարանի կողմից համատեղ անցկացվող «Հայաստան՝ ժառանգության, ավանդույթի և տաղանդի երկիր» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

04 օգոստոսի, 2022

Օգոստոսի 4-ին Պրահա 6-ի քաղաքապետարանի Ապակեպատ ցուցասրահում կայացավ Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահա 6-ի քաղաքապետարանի կողմից համատեղ անցկացվող «Հայաստան՝ ժառանգության, ավանդույթի և տաղանդի երկիր» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Պրահա 6-ի քաղաքային խորհրդի՝ Ռազմավարական զարգացման և ժառանգության պահպանման հարցերով խորհրդական Էվա Սմուտնան: Բացմանը ներկա գտնվեցին Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ, Պրահա 6-ը ներկայացնող սենատոր Յիրժի Ռուժիչկան, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի, քաղաքային իշխանությունների, հասարակական և լրագրողական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանին, հայ նշանավոր անհատականություններին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ցանկերում ընդգրկված հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված այս ցուցահանդեսը Սլավոնական միության՝ Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո իրականացված ծրագրի արդյունքն է։ Ցուցահանդեսը հանրությանը հասանելի կլինի մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը (Galerie Skleňák, nám. Svobody, Prague 6)։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: