• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Հայտարարություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ

08 փետրվարի, 2022
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 8-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ։

Զրույցի ընթացքում դեսպան Հր. Փոլադյանը ներկայացրեց ԵԱՀ քաղաքացիների համար ընդունված խմբային վիզային ռեժիմի պարզեցված համակարգը, որն արդեն իսկ մտել է ուժի մեջ։ Երկուստեք ընդգծվեց, որ տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար։

Այս համատեքստում, հաշվի առնելով 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ դեսպան Հր. Փոլադյանի և ԵԱՀ զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները, զրուցակիցները քննարկեցին հայկական և եգիպտական տուր-օպերատորների միջև առաջին բիզնես-ֆորումի կազմակերպման հարցը։

Զբոսաշրջության բնագավառում հայ-եգիպտական համագործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորեցին Շարմ էլ Շեյխ – Երևան և Հուրգադա – Երևան կանոնավոր չվերթների առկայությունը, որոնց ներուժը դեռ ամբողջությամբ չի օգտագործվում։

Զրույցի ավարտին եգիպտացի պաշտոնյան անդրադարձավ Եգիպտոսի հայ համայնքի դրական դերակատարությանը և կարևորությանը Եգիպտոսի, ինչպես նաև՝ հայ-եգիպտական հարաբերությունների համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: