• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում Ալեքսանդրիայի գրադարանում

15 մարտի, 2018

Սթ մարտի 14-15-ին, Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, Ալեքսանդրիայի գրադարանի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը հրավիրել էր միջազգային սիմպոզիում, որին մասնակցեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։

Իր ելույթում դեսպան Մելքոնյանն անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին։ Նա նշեց, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում այդ կարևոր միջոցառմանը, որին ակնկալվում է ամենաբարձր մակարդակի մասնակցություն ավելի քան 80 երկրներից։ Դեսպանը խոսեց նաև վերջին տարիներին Հայաստանում ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման և ֆրանսերեն լեզվի ուսուցման ծրագրերի իրականացման ընթացքի և արձանագրված ձեռքբերումների մասին։

Սիմպոզիումին մասնակցում էին եգիպտացի և մի շարք այլ ֆրանկոֆոն երկրներ ներկայացնող դիվանագետներ, մտավորականներ, պրոֆեսորներ, ինչպես նաև՝ ՖՄԿ պաշտոնյաներ և փորձագետներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: