• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պաշտոնական ընդունելություն նվիրված՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին

24 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն նվիրված՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Միջոցառման հյուրերի թվում էին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի անդամներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով խոսեց անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումների և առկա մարտահրավերների մասին: Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերությունների քառորդդարյա պատմությանը՝ դեսպանն ընդգծեց, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմա-մշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը։ «Վերջին տարիներին թե Հայաստանում, թե Եգիպտոսում կատարվել են արմատական փոփոխություններ, որոնք հիանալի նոր հնարավորություններ են ստեղծում մեր երկու երկրների միջև ավելի արդյունավետ և դինամիկ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն ծավալելու համար», - ասել է դեսպան Մելքոնյանը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իհաբ Նասերը։ Դրական գնահատելով անցած տարիների ձեռքբերումները՝ նա կարևորեց առաջիկա օրերին Երևանում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը՝ որպես Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության նոր հանգրվան։ Իհաբ Նասերն ընդգծեց ինչպես եգիպտահայերի նշանակալից ներդրումը 19-րդ դարում Եգիպտոսի նոր պետականության կառուցման գործում, այնպես էլ մեր օրերում նրանց ակտիվ ներգրավվածություննը երկրի հանրային կյանքում։

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչ Մահմուդ Ադել Մուխթարը, ով Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին փոխանցեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: