• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպանի հանդիպումը Աֆրիկյան Միության փոխնախագահ Էրաստուս Մվենչայի հետ

17 մայիսի, 2016

 Մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի, ով համատեղության կարգով ՀՀ դիտորդ, լիազոր ներկայացուցիչն է Աֆրիկյան Միությունում, հանդիպումը ԱՄ հանձնաժողովի փոխնախագահ Էրաստուս Մվենչայի հետ: Քննարկվել են ԱՄ կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները։

ՀՀ դեսպանը փոխնախագահ Մվենչային է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ուղերձը՝ հասցեագրված Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ Նքոսազանա Դլամինի Զումային, որով ԱԳ նախարարը կոչ է անում Աֆրիկյան Միության հանձնաժողովին և այդ հեղինակավոր տարածաշրջանային կազմակերպության անդամներին միանալու միջազգային հանրության այլ անդամներին՝ հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող միակ ձևաչափը հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին սատարելու համար՝ հանուն լարված իրավիճակի լիցքաթափման, խաղաղության և կայունության հաստատման։ Ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Ադրբեջանը, խախտելով զինադադարի մասին 1994թ. եռակողմ համաձայնագիրը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ԵԱՀԿ գագաթաժողովների և նախարարական խորհրդաժողովների որոշումներն ու հռչակագրերը, անտեսելով Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլի 2-ին լայնածավալ ռազմական հարձակողական գործողություններ է սանձազերծել Արցախի նկատմամբ։ ՀՀ արտգործնախարարը Աֆրիկյան Միության գործադիր ղեկավարի ուշադրությանն է ներկայացրել նաև Արցախի քաղաքացիական բնակչության և զինվորների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոսական գործողությունները, որոնք հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական բարոյական նորմերին և հանդիսանում մարդու իրավունքների և մարդասիրության միջազգային օրենքների բացահայտ խախտումներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: