• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Ա.Մելքոնյանի հոդվածը “Ալ-Մասրի ալ-Յոմ” օրաթերթում

31 մարտի, 2015
Եգիպտական հեղինակավոր “Ալ-Մասրի ալ-Յոմ” օրաթերթում լույս է տեսել Եգիպտոսում ՀՀ դեսպան Ա․Մելքոնյանի հոդվածը՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին։ Հոդվածում արաբ ընթերցողի համար ի հայտ են գալիս մանրամասներ Սումգայիթի հայ խաղաղ բնակչության նկատմամբ Բաքվի իշխանությունների կազմակերպած զանգվածային սպանությունների և բռնությունների մասին, որոնց հետևեցին էթնիկ զտումները այլ հայաշատ բնակավայրերում։ Դեսպան Մելքոնյանն ընդգծում է, որ այդ սարսափելի հանցագործությունները քողարկելու համար ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել դեպի այսպես կոչված «Խոջալուի ողբերգությունը»` ամբողջովին աղավաղված ներկայացնելով իրողությունները։ Այդ միտումն աննախադեպ ընթացք է ստացել հատկապես վերջին շրջանում, երբ հայ ժողովուրդը պատրաստվում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այնուհետև հոդվածագիրը մեջ է բերում մի շարք փաստարկներ, որոնք բացահայտում են Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական պնդումների սնանկությունը։ Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` ՀՀ դեսպանը նշում է, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությունը` մերժելով խաղաղության հաստատմանը միտված բոլոր առաջարկությունները։ Այն պետական մակարդակով իրականացնում է հայատյացության քաղաքականություն, շարունակաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը, որի արդյունքում լինում են բազմաթիվ մարդկային կորուստներ։ Եզրափակելով հոդվածը` դեսպան Մելքոնյանը շեշտում է, որ Բաքուն պետք է հասկանա, որ տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի հասնել միայն բանակցությունների արդյունքում։ Միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը ձերբազատվի նավթային եկամուտների և լարվածության պահպանման շնորհիվ ռազմական առավելության հասնելու պատրանքներից, հնարավոր կլինի խաղաղության գործընթացում առաջընթաց ակնկալել: Հոդվածի ամբողջական բնօրինակը հասանելի է հետևյալ կայքով․ http://today.almasryalyoum.com/article2.aspx?ArticleID=458715&IssueID=3546
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: