• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս.Թավադրոս Բ Պապի հետ

31 հուլիսի, 2013

Հուլիսի 31–ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի Պապ և Ս.Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Թավադրոս Բ-ի հետ:


Ջերմ և անկեղծ զրույցի ընթացքում  անդրադարձ է կատարվել հայ–եգիպտական ավանդական պատմա–մշակութային առնչություններին, ներկա փուլում Հայաստանի և Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցության զարգացման ընթացքին և հեռանկարներին։


Դեսպան Ա.Մելքոնյանը Ն.Ս.Թավադրոս Բ–ի ուշադրությանն է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի մանրամասները։


Ղպտի ուղղափառ եկեղեցու հովվապետը խնդրել է ՀՀ դեսպանին իր եղբայրական ողջույնները փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:


Հանդիպմանը, որը կայացել է Թավադրոս Բ–ի` պատմական Վադի Նատրուն վանական համալիրի  նստավայրում, ներկա է գտնվել նաև Եգիպտոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: