• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանն ընդունեց եգիպտոսցի լրագրողների խմբին

26 ապրիլի, 2013

 ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող եգիպտոսցի լրագրողների խմբին:

Ա. Գեւորգյանը ողջունեց լրագրողների այցը Հայաստան` նշելով, որ նրանց պատրաստած հրապարկումները Եգիպտոսի բարեկամ ժողովրդին կօգնեն ավելի լավ ճանաչել Հայաստանը:

Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տնտեսական կապերի զարգացման ուղղություններին, երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին:

Ա. Գեւորգյանը  նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը եւ զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները: Երկու բարեկամ երկրների միջեւ բավական ակտիվ երկխոսություն է առկա միջպետական մակարդակում, լուրջ եւ հետաքրքիր կապեր են ձեւավորվել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման ու խորացման լայն հեռանկարներ կան:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսի նաեւ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը` իր գործունեությամբ նպաստելով առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:

Լրագրողների խնդրանքով Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ ՀՀ կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ պատասխանեց նրանց հետաքրքրող այլ հարցերի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: