• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանի հանդիպումը ԵԱՀ վակուֆների նախարարի հետ

18 մարտի, 2013

 Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։

Ջերմ և կառուցողական մթնոլորտում քննարկվել են հայ–եգիպտական տարաբնույթ հարաբերություններին վերաբերող հարցեր, կարևորվել է քաղաքակրթությունների միջև երկխոսության խրախուսումը։ Երկուստեք բարձր է գնահատվել այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը։

ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին:

Հանդիպմանը մասնակցել  են նաև վակուֆների նախարարի առաջին տեղակալ, շեյխ Աբդո Մուկլիդը և Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։

  Տեղեկանք: Վակուֆների նախարարությունը տնօրինում է կրոնական հաստատություններին պատկանող կալվածքները, որոնք դարեր շարունակ գոյացել են նվիրատվություններից։ Մզկիթները հանդես են գալիս որպես այդ կալվածքների խնամակալ, իսկ ողջ հասարակությունը համարվում է դրանց շահառու։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: