• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայաստանը և քաղաքակրթությունների երկխոսությունը» միջազգային գիտաժողով Կահիրեում

25 փետրվարի, 2013

 Կահիրեի համալսարանում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության և Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպած 5-րդ հերթական գիտաժողովը` «Հայաստանը և քաղաքակրթությունների երկխոսությունը. հայ գրատպության 500 ամյակ» խորագրով։

Միջոցառման բացման ժամանակ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։ Խոսելով քաղաքակրթությունների երկխոսության մասին` դեսպան Մելքոնյանը նշեց, որ այն կոչված է անկախ ազգային, կրոնական կամ այլ տարբերությունների` ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը: Միաժամանակ նա դատապարտեց ժողովուրդների խաղաղ համակեցության սկզբունքների ոտնահարումը և փոխարենը  անհանդուրժողականության, ատելության և ռասիզմի տարածումը` օրինակ բերելով Հայաստանի որոշ հարևանների վարքագիծը: Դեսպանը շեշտեց, որ 21-րդ դարում դրանք չեն կարող տեղ ունենալ քաղաքակիրթ հասարակությունների միջավայրում։

Այնուհետև զեկույցներով հանդես եկան գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ` Եգիպտոսից և եգիպտահայ համայնքից։ Հայաստանից մասնավորապես ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Ռոբերտ Ղազարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն խաչատրյանը։ Ընդհանուր առմամբ ներկայացվեց մոտ քսան զեկուցում, որոնք հիմնականում վերաբերում էին տարբեր ժամանակաշրջաններում և երկրներում հայերի ունեցած նշանակալից ներդրմանը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ: 

Ներկա էին եգիպտահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, Կահիրեի և եգիպտական այլ համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, լրագրողներ և բազմաթիվ ուսանողներ։

Գիտաժողովի ընթացքում պատասխանելով եգիպտացի ուսանողուհիներից մեկի` այսպես կոչված Խոջալուի ջարդերի շուրջ հնչեցրած հարցին` ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը մանրամասն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը և պետական մակարդակի հասնող զեղծարարությանը, որի ցայտուն օրինակն է Խոջալուի դեպքերի աղավաղումը և քարոզչական նպատակներով շահարկումը։ Նա ներկայացրեց Խոջալուի մասին իրողությունը  և միաժամանակ հիշեցրեց սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցի մասին, նշեց այդ ոճրագործության հեղինակների առ այսօր անպատիժ մնալու հանգամանքը, խոսեց նաև Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված կոտորածների, քնած հայ սպային կացնահարած ոճրագործ Սաֆարովի և ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից վերջինիս հերոսացնելու մասին` չմոռանալով հիշատակել նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փաստերը։

Գիտաժողովի շրջանակներում համագործակցության հուշագիր ստորագրվեց Կահիրեի Այն Շամս համալսարանի պատմության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության և պատմության ինստիտուտների միջև։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: