• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում Եգիպտոսում

24 փետրվարի, 2013

  Կահիրեի Պըլըքտանյան սրահում Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Ցեղասպանությունից մինչև Սումգայիթ» խորագրով հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցին։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և սումգայիթյան ջարդերի միջև, նա ի ցույց դրեց մարդկության նկատմամբ այդ հանցագործությունների օրգանական կապը և որպես ընդհանրություն ընդգծեց, որ երկու դեպքում էլ իրական ոճրագործները մնացել են անպատիժ և չեն տրվել լիարժեք գնահատականներ:

Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը և ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։

Ռ.Սաֆրաստյանը մասնավորապես անդրադարձավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի ծագման և զարգացման փուլերին` ընդհուպ մինչև իրագործում: Նա խոսեց այն վավերական փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության` երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված լինելու փաստը:

Կ.Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ի պատասխան ԼՂԻՄ ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի` Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները 1988թ. փետրվարին կազմակերպեցին և  իրագործեցին Սումգայիթի հայերի ջարդերը: Նա հավելեց, որ Սումգայիթը հայերի էթնիկական զտման ծրագրի միայն սկիզբն էր: Սումգայիթին հետևեցին Բաքվի, Գանձակի, Մարաղայի և այլ բնակավայրերի հայերի ջարդերը։

Բանախոսները վերջում պատասխանեցին ներկաների բազմաբնույթ հարցերին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց բուլղարացի լրագրող և հրապարակախոս Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը։ Հանդիսությունը եզրափակվեց Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի փակման խոսքով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: