• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սարուխանի Նուիրուած Դասախօսութեան Ներկայ Եղած Են 250 Հոգի

23 հոկտեմբերի, 2012

 Աղեքսանդրիա  (Արմաւենի) – Աղեքսանդրիոյ գրադարանի (Պիպլիոթէքա Ալեքսանտրինա) մէջ տեղի ունեցած Եգիպտահայ երգիծանկարիչ Ալեքսանտր Սարուխանի նուիրուած դասախօսութիւնը` հովանաւորութեամբ գրադարանի տնօրէն Իսմաիլ Սերակէլ Տինի «մեծ խանդավառութեամբ ընդունուեցաւ մօտ 250 ներկաներու կողմէ»:

20 եւ 40 վայրկեան տեւողութեամբ Սարուխանի կեանքի ու գործունէութեան մասին խօսեցան Կարօ Ներետեան, որ ներկայացուց անոր նախայեղափոխական գործերը` 1945–1952, ինչպէս նաեւ արուեստագէտ  Հրանդ Քէշիշեան, որ երգիծանկարիչի եւ արուեստագէտի կեանքի 3 շրջանները համառոտ կերպով ներկայացնելէ ետք անդրադարձաւ անոր գործերուն մասին` արուեստի տեսանկիւնէն: «Սարուխանը մեծ պատմութիւն է, ան վերջ չունի, անոր արուեստի մասին անընդհատ կարելի է խօսիլ», կ’ըսէ Քէշիշեան, «ան նոր դուռ բացած է շատ մը երգիծանկարիչներու համար եւ մինչեւ օրս ալ կը մնայ դասական օրինակ բոլոր անոնց համար, որոնք նոր կ’ուսումնասիրեն արուեստի այդ ճիւղը»:

Գրադարանի ներկայացուցիչներէն ներկայ եղած են Լամիա Ապտէլ Ֆաթթահ, Ռանիա Կալաուի եւ Մոաթազ Ռաղէպ, որ Սարուխանի մասին նկարահանուած վաւերագրական ֆիլմի ռեժիսորն է: Ռաղէպ ներկայացուց եւ ցուցադրեց ֆիլմը, որն ըստ Քէշիշեանի «որոշ սխալներ կը պարունակէ փաստերու տեսանկիւնէն, սակայն ընդհանուր առմամբ յաջող ֆիլմ է»:

Եգիպտացի մօտ 20 երգիծանկարիչ շատ հետաքրքրուած են Սարուխանի գործերով զոր գործած էր նախքան Եգիպտոս գալը: «1920ականներու սկիզբը Սթամպուլի մէջ անոր նկարածներէն մի քանի նկար գտանք եւ ցուցադրեցինք, սակայն հոն դեռ Սարուխանը Սարուխան չէր, դեռ իր ոճը չունէր», կ’ըսէ Քէշիշեան;

Երգիծանկարը ընդհանրապէս սահմանափակ է ժամանակի եւ տարածութեան մէջ, սակայն «Սարուխանը եգիպտացի, հայ եւ համաշխարհային պատմական դէմքերու եւ բ. համաշխարհային պատերազմի վերաբերող մօտ 1500 նկարներ գործած է, որոնք իր արուեստի գագաթնակէտն են»:

Քէշիշեան կ’առաջարկէ Սարուխանի անունով ֆոնտ մը ստեղծել եւ երգիծանկարի տարեկան մրցոյթ յայտարարել Եգիպտոսի մէջ` նիւթական մրցանակներ նշանակելով առաջին 3 տեղերու համար: «Մարդը 50 տարի այս հողի վրայ ապրած եւ ստեղծագործած է, սակայն քանի որ ծագումով օտար է, հայ է, գիրքերու մէջ քանի մը նախադասութիւններով կ’անդրադառնան իր մասին, սակայն անոր արժէքը աւելին է եւ ան լիիրաւ է Եգիպտացի արուեստագէտ կոչուելու»:

Ալեքսանտր Սարուխան ծնած է 1898–ին Արտանուջ Աւան` Թուրքիա: Աւարտած է Կոստանդնուպոլսոյ Մխիթարեան Վարժարանը ապա Վիեննայի Գեղարուեստի Ակադեմիայի կրաֆիգայի բաժինը: 1924-ին հաստատուած է Գահիրէ, ուր նաեւ  դասաւանդած` Գալուստեան Ազգային Վարժարան: 1941-ին հիմնած է «Հայ Մշակոյթի Բարեկամներ» միութիւնը: Սարուխան պատկերազարդած է Երուանդ Օտեանի «Ընկեր Փանջունի»ն եւ Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ Մուրացկանները» երկերը: Ան արժանացած է միջազգային մրցանակներու, 1960-ին պարգեւատրուած` Ամերիկեան երգիծանկարիչներու յանձնաժողովի «Երգիծանկարներ խաղաղութեան համար» շքանշանով: Ալեքսանդր Սարուխան վախճանած է 1977–ին` Գահիրէ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: