• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության 21-ամյակի տոնակատարությունը Եգիպտոսում

23 սեպտեմբերի, 2012

 Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 23-ին Կահիրեում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Մի քանի հարյուր հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պառլամենտի Վերին պալատի փոխնախագահ Տարեկ ալ-Սահրին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված ավելի քան 60 երկրների դեսպաններ և դիվանագետներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:

ՀՀ Անկախության տոնը շնարհավորելու էին եկել նաև Եգիպտոսի Հայոց առաքելական համայնքի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Կահիրեի և Ալքեսանդրիայի թեմական և քաղաքական ժողովների ղեկավարները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և Եգիպտոսում բնակվող Հայաստանի քաղաքացիներ:

Ընդունելությանը ելույթով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա խոսել է անկախության` որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի և երազաքների իրականացման մասին, անդրադարձել անցած տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին ու հաջողություներին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև հայ-եգիպտական համագործակցության խնդիրներին՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում:

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ Նախագահ Մոհամեդ Մուրսիի անձնական ներկայացուցիչ Ահմադ Էլ-Անսարին, որը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ դեսպան Ա.Մելքոնյանին էր փոխանցել երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

ՀՀ Անկախության 20-ամյակին են անդրադարձել եգիպտական ԶԼՄ-ները, մասնավորապես` «Ալ-Բալադ», «Ալ-Ահրամ» և «The Egyptian Gazette» օրաթերթերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: