• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ մշակույթի նախարարն ընդունեց Եգիպտոսից ժամանած լրագրողներին

19 սեպտեմբերի, 2012

 Եգիպտոսից ժամանած լրագրողական խումբը (Ալ Ահրամ և ՎԵՏՕ պարբերականներ) Հայաստան է այցելել մեր երկրի մասին պատմող հոդվածաշար պատրաստելու նպատակով: Այցի շրջանակում լրագրողներն այսօր հանդիպեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց  հայ-եգիպտական մշակութային հարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաև ներկայացրեց մեր երկու պետությունների համատեղ իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը: Մասնավորապես, ընդգծվեց նախորդ տարի Ալեքսանդրիայի գրադարանում գումարված <<Մերձավոր Արևելքի լեզուներով և երկրներում հրատարակչության և տպագրության պատմությանը նվիրված 4-րդ միջազգային սիմպոզիումում>> Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը ըստ արժանվույն գնահատելու ու կարևորելու փաստը:

Այնուհետև  ՀՀ մշակույթի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Հայաստանում և արտերկրում իրականացվող մշակութային քաղաքականությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին, մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրներին, հարևան երկրներում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու անվտանգությանը: Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում, լրագրողները, բնականաբար, հետաքրքրվեցին հայ գրատպության պատմությամբ, հայ գրքի ու ժամանակակից գրականության զարգացման խնդիրներով:

Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարը խաղաղություն մաղթեց մեր երկու երկրներին, ինչի պայմաններում միայն կիրականանա Հայաստանի և Եգիպտոսի միջև անցյալ տարի ստորագրված մշակութային համագործակցության եռամյա ծրագիրը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: