• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի լրագրողներին

25 ապրիլի, 2012

 ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունեց Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին:

Փոխվարչապետն ուշագրավ համարեց, որ լրագրողները Հայաստան են այցելել այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Ապրիլի 24- ին ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում հարգանքի տուրք է մատուցվում անմեղ նահատակների հիշատակին:

Կարեւորելով ճանաչողական բնույթի այցերը`Ա. Գեւորգյանը նկատեց, որ լրագրողները լավ հնարավորություն ունեն ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Օրերս Երեւանը պաշտոնապես հռչակվեց 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք, բացի այդ, Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյակը: Այս կապակցությամբ անցկացվում են մի շարք միջոցառումներ, եւ մայրաքաղաքի մշակութային օջախները ներկայանում են հետաքրքիր ցուցադրություններով ու միջոցառումներով:

Այնուհետեւ Ա. Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստանի եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության հարաբերություններին, երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի երկրների հետ փոխհարաբերություններին։

Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը եւ հատկապես զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները: 
Նա հույս հայտնեց, որ Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կակտիվանան: Փոխվարչապետի խոսքով` փոխգործակցության հատկապես մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Երկու երկրների միջեւ ձեւավորվել է սերտ գործակցություն նաեւ գիտակրթական, մշակութային բնագավառներում, եւ Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ այդ կապերն ապագայում կընդլայնվեն:

Անդրադառնալով Հայաստան- Սփյուռք հարաբերություններին` փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը մշտապես պահպանում եւ խորացնում է կապերը բոլոր գաղթօջախների հետ` մի կողմից նրանցից ստանալով աջակցություն, մյուս կողմից աջակցելով Սփյուռքում ընթացող հայապահպանության գործընթացին: Եգիպտոսում այսօր կա բավական ուժեղ հայ համայնք, որը մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում եւ որի ներկայացուցիչները Եգիպտոսի արժանի քաղաքացիներ են:

Լրագրողների խնդրանքով փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, մայիսի 6 -ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

 
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: