• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Եգիպտոսում ՀՀ Դեսպան Արմեն Մելքոնյանի Դասախոսությունը Կահիրեի Համալսարանում

22 փետրվարի, 2012

Փետրվարի 22-ին Կահիրեի Համալսարանում տեղի է ունեցել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Դասախոսությունը, որին ներկա էին համալսարանի տարբեր ֆակուլտետների բազմաթիվ ուսանողներ և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներ, կազմակերպել էր Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մոթազ Սայիդ Աբդալլահը և Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մահմուդ Ալավին:
Իր ելույթում դեսպան Մելքոնյանը հանգամանալից ներկայացրեց հայ-եգիպտական հարաբերությունների անցած ուղին ու զարգացման հեռանկարները: Նա նշեց, որ 1992թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնադրումից հետո հայ-եգիպտական համագործակցությունը ձեռք է բերել նոր որակ` ընդգրկելով տարատեսակ ոլորտներ:
Խոսելով երկու բարեկամ ժողովուրդներին մերձեցնող պատմա-մշակութային հենքի մասին` Ա.Մելքոնյանն ընդգծեց, որ «հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակներն ապաստան գտան արաբական երկրներում, այդ թվում` Եգիպտոսում: Եգիպտացի եղբայրների և քույրերի հոգատար և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ նրանք կարողացան ապաքինել իրենց վերքերը, ինտեգրվել նոր միջավայրում և իրենց ավանդը բերել այդ հյուրընկալ երկրի հասարակական կյանքին` միաժամանակ պահպանելով հայկական ուրույն ազգային դիմագիծը»:
Ա.Մելքոնյանն անդրադարձավ նաև Խորհրդային Միության փլուզման շրջանում Հայաստանի ունեցած մարտահրավերներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ պարտադրված պատերազմին, շրջափակմանը, տնտեսական ճգնաժամին, և դրանց հետևանքների հաղթահարման ջանքերին, խոսեց անկախության տարիներին ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների և այլ ձեռքբերումների մասին: Ինչ վերաբերում է Եգիպտոսում տիրող իրավիճակին, ապա դեսպանը համոզմունք հայտնեց, որ հսկայական ներուժ ունեցող այդ երկիրը կկարողանա կարճ ժամանակահատվածում հաղթահարել անցումային շրջանի բոլոր դժվարությունները և ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով հասնել իր ժողովրդի իղձերի իրականացմանը:
Դեսպան Ա.Մելքոնյանը պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում, որպես գնահատանք Կահիրեի Համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության` նրա տնօրենին նվիրեց հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը խորհրդանշող հուշապնակ:


Տեղեկանք: Կահիրեի Համալսարանը հիմնադրվել է 1908թ. և հանդիսանում է Մերձավոր Արևելքի խոշորագույն բարձրագույն կրթական հաստատությունը: Այն ունի ավելի քան 250000 ուսանող և 13000 դասախոս: Միայն Բանասիրական ֆակուլտետում, որի կազմում 2007թ. ի վեր գործում է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, սովորում է մոտ 20000 ուսանող:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: