• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Պերճ Թերզյանին ՀՀ նախագահի պարգևի հանձնման հանդիսավոր արարողությունը

07 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ եգիպտահայ ականավոր գործիչ, գրող, հրապարակախոս, «Արեգ» պարբերականի խորհրդատու խմբագիր Պերճ Թերզյանին ՀՀ նախագահի պարգևի հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համառոտ ներկայացրեց Պերճ Թերզյանի հասարակական, ստեղծագործական, լրագրողական գործունեությունը` ընդգծելով ականավոր գործչի մարդկային բարձր որակները: 1957թ. Պ.Թերզյանը ակտիվ մասնակցություն և կարևոր դերակատարություն ունի Եգիպտոսի հայ համայնքի կյանքում: Նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀԲԸՄ մարմիններում, 1957 թվականից անդամակցել է Կահիրեի Հայ Գեղարվեստասիրաց միությանը, 1975 թվականին եղել է միության փոխատենապետը: Պերճ Թերզյանը երկու մենագրության հեղինակ է, 1977 թվականից «Արև» օրաթերթի աշխատակից, 1998-2009թթ. «Արև», իսկ 2010թ. ապրիլից` «Արեգ» արաբալեզու ամսագրերի հայկական նյութերի խորհրդատու խմբագիր: Պ. Թերզյանն «Արևի» էջերում 1970-ական թվականների վերջերից հաճախ հանդես է եկել ազգային ու միջազգային թեմաների վերաբերող հրապարակումներով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Պերճ Թերզյանը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:

Հանձնելով ՀՀ Նախագահի պարգևը` նախարար Հ.Հակոբյանը բարձր գնահատեց Պ.Թերզյանի դերակատարությունը Եգիպտոսի հայ համայնքում և ընդգծեց նրա անմնացորդ նվիրումը ազգային խնդիրների լուծման գործին:

Բարձր պարգևի արժանանալու առթիվ Պ.Թերզյանին շնորհավորեցին և երախտագիտության խոսքեր ասացին միջոցառմանը ներկա Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի Հայոց թեմի (նաև Եթովպիայի, Սուդանի և Հարավային Աֆրիկայ) առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը և այլք:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահին և ՀՀ սփյուռքի նախարարին բարձր պարգևի համար, ինչպես նաև ներկաներին` երախատագիտության խոսքերի և ջերմ բարեմաղթանքների համար` Պ.Թերզյանը նշեց, որ բախտավոր է` տեսնել Հայաստանի անկախությունը, տոնել Հայաստանի անկախության 20-ամյակը և զգալ Սփյուռքի նկատմամբ պետական հոգածություն: Նա մաղթեց, որ Հայաստանը լինի առավել զորավոր, առաջավոր ու կենսունակ և հաղթահարի բոլոր դժվարությունները:

Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: