• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը «Մերձավոր Արեվելքի Երկրներում և Լեզուներով Տպագրության և Հրատարակության Պատմությունը» Միջազգային Գիտաժողովում

27 սեպտեմբերի, 2011

Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում իր աշխատանքները սկսեց «Մերձավոր Արևելքի երկրներում և լեզուներով տպագրության և հրատարակության պատմությունը» թեմայով միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում են մոտ 20 երկրներից ժամանած 75 մասնագետներ, այդ թվում` Եգիպտոսից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Հորդանանից, Լիբանանից, Մարոկկոյից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլն:
Հաշվի առնելով 2012թ հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը, գիտաժողովի շրջանակներում Հայաստանին հատկացված էր պատվավոր հյուրի հատուկ կարգավիճակ:
Գիտաժողովի հանդիսավոր բացումը կատարեցին Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Իսմայիլ Սերագելդինը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և տպագրությանը և հրատարակչությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարքի հիմնադիր, մատենագետ, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը: Ընդ որում` թեև գիտաժողովի միջազգային բնույթին, բեմահարթակին եգիպտական դրոշի կողքին մասնակից երկրներից բարձրացված էր միայն ՀՀ դրոշը:
Հատկանշական է, որ գրադարանի տնօրեն Ի.Սերագելդինի ողջույնի ելույթի զգալի հատվածը նվիրված էր Հայաստանի անցած պատմական ուղուն, հայ-եգիպտական ջերմ, ավանդական կապերին: Նա ուշագրավ զուգահեռներ տարավ Հայաստանի և Եգիպտոսի պատմության որոշակի փուլերի միջև, հատուկ ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ հայերն ունեցել են Եգիպտոսում տպագրության զարգացման գործում: Միաժամանակ արժևորեց աշխարհասփյուռ հայերի նշանակալից ներդրումը իրենց բնակության երկրների գիտա-մշակութային կյանքում:
Դեսպան Մելքոնյանն իր խոսքում ՀՀ մշակույթի նախարարության անունից շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին` հայկական թեմային կենտրոնական տեղ հատկացնելու համար, անդրադարձավ հայատառ գրատպության 500-ամյակի ու Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող լայնածավալ միջոցառումներին:
Գիտաժողովի առաջին երկու ամբողջական նիստերը նվիրված էին հայկական գրատպության ավանդույթին և պատմությանը: Առաջին նիստում, որում նախագահում էր դեսպան Ա.Մելքոնյանը, զեկուցումներով հանդես եկան Ե.Չարենցի գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, «Գրանշան» տառատեսակների միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Է.Ղաբուզյանը, Մատենադարանի գիտաշխատող Դ.Ղազարյանը, ինչպես նաև անվանի եգիպտացի հայագետ-ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Էլ-Իմամը և Ալեքսանդրիայի գրադարանի գիտաշխատող դոկ. Մուստաֆա Էլ-Ռազզազը: Հայկական թեման երկրորդ նիստում շարունակվեց եգիպտահայ Սուրեն Բայրամյանի և մի քանի այլ եգիպտացի գիտնականների զեկուցումներով:  
Եռօրյա գիտաժողովի շրջանակներում Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվել է նաև Հայաստանի երկու կարևորագույն գիտամշակութային հաստատությունների՝ Մատենադարանի և Գրականության ու արվեստի թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված հայկական հնատիպ գրքերի բնօրինակների ցուցահանդես: Այստեղ ներկայացված են Մովսես Բաղրամեանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (Մադրաս 1772 թ), Ամստերդամում 1666թ տպագրված «Աստվածաշունչ», Եփրեմ Խուռի Ասորի «Գիրք աղօթից» (1793-95թթ Կ. Պոլիս), Գրիգոր Նարեկացու 1763թ-ին Վենետիկում լույս տեսած «Բանք աղօթից» և այլ բարձրարժեք և բացառիկ հրատարակություններ:
Գիտաժողովի «հայկական օրվա» իրադարձությունները լայնորեն լուսաբանվել են եգիպտական մամուլի և հեռուստատեսության կողմից, իսկ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը համացանցի միջոցով հեռարձակվել է «օն լայն» ռեժիմով Ալեքսանդրիայի գրադարանի կայք-էջում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: