• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Եգիպտացի հայագետ, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ էլ-Իմամին հանձնվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալը

07 սեպ, 2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանագրով եգիպտացի պատմաբան, հայագետ և ցեղասպանագետ, Ալեքսանդրիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը պարգևատրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալով` հայ մշակույթը և պատմությունը արաբական աշխարհում ներկայացնելու գործում ունեցած նշանակալից ավանդի համար:

Մեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում: Ներկա են եղել ականավոր եգիպտացի մտավորականներ, գիտնականներ, պրոֆեսորներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, Կահիրեի Համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի պատասխանատուներ և ուսանողներ, բազմաթիվ եգիպտահայեր:

Պարգևը դոկտոր Մուհամմադ Ռեֆաթին հանձնել է Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել եգիպտացի գիտնականին` քսան տարի շարունակ Հայկական հարցի և եգիպտահայ գաղթօջախի պատմության հետազոտման մեջ ունեցած զգալի վաստակի, ինչպես նաև Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած մշտական աջակցության և արաբալեզու «Արեգ» հայագիտական ամսագրի խմբագրությունը ղեկավարելու համար:

Մուհամմադ Ռեֆաթի գրչին են պատկանում «Հայ գաղթօջախի պատմությունը Եգիպտոսում» (1999), «Հայկական հարցը Օսմանյան պետությունում 1878-1923թթ» (2002), «Հայերը Եգիպտոսում 1896-1961թթ» (2003), «Մարդկային ցեղի ոչնչացում:

Ցեղասպանության կոնվենցիայի նախապատրաստական աշխատանքների վավերական փաստաթղթերի ուսումնասիրում. 1946-1948թթ» (2007), «Վերջին ժխտում. 20-րդ դարի հանցագործությունը» (2010) և արաբերենով հրատարակված մի շարք այլ արժեքավոր աշխատություններ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: