• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Եգիպտացի հայագետ, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ էլ-Իմամին հանձնվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալը

17 հուլիսի, 2011

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանագրով եգիպտացի վաստակաշատ պատմաբան, հայագետ և ցեղասպանագետ, Ալեքսանդրիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը պարգևատրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալով` հայ մշակույթը և պատմությունը արաբական աշխարհում ներկայացնելու գործում ունեցած նշանակալից ավանդի համար:


Մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հուլիսի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում: Ներկա են եղել ականավոր եգիպտացի մտավորականներ, գիտնականներ, պրոֆեսորներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, Կահիրեի Համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի պատասխանատուներ և ուսանողներ, ինչպես նաև բազմաթիվ եգիպտահայեր:


Բարձր պարգևը դոկտոր Մուհամմադ Ռեֆաթին հանձնել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել եգիպտացի գիտնականին` քսան տարի շարունակ Հայկական հարցի և եգիպտահայ գաղթօջախի պատմության  հետազոտման մեջ ունեցած զգալի վաստակի, ինչպես նաև Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած մշտական աջակցության և արաբալեզու "Արեգ" հայագիտական ամսագրի խմբագրությունը ղեկավարելու համար: Դեսպանն ընդգծել է, որ Մուհամմադ Ռեֆաթի գործունեությունը մեծապես նպաստում է հայ-եգիպտական և ընդհանրապես հայ-արաբական գիտա-կրթական, մշակութային կապերի և բարեկամության ամրապնդմանը:


Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Կահիրեի ՀԲԸՄ պատվավոր նախագահ, «Արեգ» ամսագրի խմբագրության խորհրդատու Պերճ Թերզյանը, իսլամագիտության և արաբագիտության դոկտոր Մահմուդ Ուահդանը և պրոֆեսոր Ռեֆաթի հայագետ ասպիրանտը: Ելույթ ունեցողները նշել են Մուհամմադ Ռեֆաթի ակադեմիական պրոֆեսիոնալիզմը, պատմաբանին վայել բծախնդրությունն ու անաչառությունը պատմական փաստերի նկատմամբ, ինչպես նաև նրա մենագրությունների ու հոդվածների գիտական բարձր մակարդակը:


Վերջում դոկտոր Ռեֆաթը երախտագիտության խոսք է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին և բոլոր ներկաներին` պատվաբեր ու միաժամանակ պարտավորեցնող բարձր պարգևի և գնահատանքի համար:


Մուհամմադ Ռեֆաթի գրչին են պատկանում «Հայ գաղթօջախի պատմությունը Եգիպտոսում» /1999/, «Հայկական հարցը Օսմանյան պետությունում 1878-1923թթ» /2002/, «Հայերը Եգիպտոսում 1896-1961թթ» /2003/, «Մարդկային ցեղի ոչնչացում: Ցեղասպանության կոնվենցիայի նախապատրաստական աշխատանքների վավերական փաստաթղթերի ուսումնասիրում. 1946-1948թթ» /2007/, "Վերջին ժխտում. 20-րդ դարի հանցագործությունը" /2010/ և արաբերենով հրատարակված մի շարք այլ արժեքավոր աշխատություններ: Նա հայանպաստ զեկուցումներով բազմիցս հանդես է եկել Եգիպտոսում և այլ արաբական երկրներում կայացած գիտաժողովներում և սեմինարներում, մասնակցել է 2010թ դեկտեմբերին Երևանում կայացած «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» միջազգային գիտաժողովին:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: