• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի մշակույթի օրերը Եգիպտոսում

21 սեպտեմբերի, 2010

Մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Կահիրեի օպերայի տան հոյակերտ մեծ դահլիճում։ Հանդիսավոր արարողությունից հետո ընդգրկուն համերգային ծրագրով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական համույթը /գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան/։ Ավելի քան 1500 հանդիսատեսները, որոնց թվում էին ԵԱՀ կառավարության անդամներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, եգիպտացի ճանաչված արվեստագետներ և արվեստասեր հասարակություն, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք, մեծ ոգևորությամբ և բուռն ծափահարություններով ընդունեցին համույթի բազմաժանր կատարումները։ Հետագա երկու օրերին համույթը շարունակեց համերգները Դամանհուր և Ալեքսանդրիա քաղաքներում։ Ընդ որում՝ Կահիրեում կայացած համերգի տեսագրությունը սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ, ամբողջովին հեռարձակվեց եգիպտական «Nile Culture» հեռուստակայանով, որի հաղորդումները սփռվում են ողջ արաբական աշխարհում։


Մշակույթի օրերի շրջանակում «Էլ-Գոմհորիա» թատրոնի սրահներից մեկում տեղի ունեցավ նաև Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված հայկական ճարտարապետությանը, որը նույնպես արժանացավ եգիպտացիների ջերմ ընդունելությանը։


Հայաստանի մշակույթի օրերի կապակցությամբ Եգիպտոսում էր գտնվում նաև ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունն գործնական հանդիպումներ է ունեցել ԵԱՀ միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆայզա Աբուլ Նագայի, Կահիրեի նահանգապետ Աբդել Ազիմ Վազիրի, արտաքին մշակութային կապերի գծով ԵԱՀ մշակույթի փոխնախարար Հոսամ Նասարի,  Կահիրեի օպերայի տան տնօրեն, միջազգային համբավ ունեցող արվեստագետ Աբդել Մոնեյմ Քամելի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական մշակութային համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշակի համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: