• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ սփյուռքի նախարարի այցը Եգիպտոս

13 հունիսի, 2010

Հունիսի 13-ին ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եռօրյա այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

 Նախարար Հ.Հակոբյանը Կահիրեի և Ալեքսանդրիայի Հայոց Ազգային Առաջնորդարաններում, ինչպես նաև Կահիրեի Հայ Կոթաղիկե Առաջնորդարանում հանդիպեց եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, կատարած աշխատանքները, առաջիկա ծրագերը, Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները և պատասխանեց եգիպտահայերի հարցերին։

ՀՀ դեսպանությունում տիկին Հ.Հակոբյանն հանդիպումներ ունեցավ ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանակային խորհրդի և եգիպտահայ «Արև», «Հուսաբեր» և «Ջահակիր» մշակութային միությունների ղեկավար կազմի հետ։ Նախարարն այցելեց Կահիրեի հայկական ակումբներ՝ տեղում ծանոթանալու և շփվելու եգիպտահայության հետ։

Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում նախարար Հ.Հակոբյանը մասնակցեց գրադարանի տնօրինության կազմակերպած Եգիպտոսի առաջին վարչապետ, հայազգի նշանավոր քաղաքական և պետական գործիչ Նուբար Փաշայի (1825-1899թթ.) հուշերի արաբերեն հրատարակության շնորհանդեսին: Այստեղ նախարարը հանդես եկավ ողջույնի խոսքով` բարձր գնահատելով Նուբար Փաշայի դերը Եգիպտոսի նորագույն շրջանի պատմության մեջ, ինչպես նաև հայ-եգիպտական դարավոր բարեկամության ջերմացման գործում` բնորոշելով նրան որպես հայ-եգիպտական բարեկամության խորհրդանիշ։

Ալեքսանդրիայում նախարարն այցելեց Եգիպտոսում ՀՀ և ՌԴ դեսպանությունների համատեղ ջանքերով Ռուսական մշակութային կենտրոնում նախօրեին բացված 10 հայ  արվեստագետների գեղանկարչական ցուցահանդես:

Այցի վերջին օրը ՀՀ սփյուռքի նախարարին ընդունեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտը։ Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ փաստեցին հայ եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը: Քննարկվեցին Եգիպտոսում հայկական Սփյուռքի դերի և նշանակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առաջիկայում Աբուլ Ղեյտի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասներ։ Նախարար Աբուլ Ղեյտը բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի դերակատարությունը Եգիպտոսի ներքին կյանքում, ինչպես նաև հայ-եգիպտական բարեկամական կապերի առավել ամրապնդման գործում։

Այցի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանին ուղեկցում էր Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: