• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի այցը Եգիպտոս

03 հունիսի, 2010

Հունիսի 1-3-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը եգիպտական "ARTOC group" ներդրումային ընկերության հրավերով գտնվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում:

Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի, տեղեկատվական և հաղորդակցության նախարար Թարեք Մոհամադ Քամելի, միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլ Նագայի և Կահիրեի նահանգապետ Աբդ Ալ Ազիմ Ալ Վազիրի հետ:

Եգիպտոսի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ներսես Երիցյանը կարևորել է Հայաստան – Եգիպտոս տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման անհրաժեշտությունը: Նա նաև նշել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, դեղագործության, բժշկության և այլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացման անհրաժեշտությունը:

Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆն ընդգծել է, որ հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար կա և՛ ներուժ, և՛ պատրաստակամություն: Նա, մասնավորապես, առանձնացրել է համագործակցության հնարավորությունները հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Անդրադարձ է եղել նաև Երևանում` սեպտեմբեր ամսին նախատեսվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող կազմակերպչական հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: