• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Հայտարարություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայերը Եթովպիայում

Հայ-եթովպական առնչությունների մասին առաջին հիշատակությունները գտնում ենք Մովսես Խորենացու վկայություններում: Հայ-եթովպական կապերը սերտացել են այն բանից հետո, երբ Հայ, Եթովպական, Ասորի և Ղպտի եկեղեցիները միասին մերժել են ընդունել 451թ Քաղկեդոնի Տիեզերական ժողովի հանգանակը: Դավանանքի ընդհանրությունը հետագայում կարևոր դեր է խաղացել հայ-եթովպական հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ շատ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա և հաստատվել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ` կառուցելով Սբ. Ստեփանոս վանքը: Այստեղ ժամանակի ընթացքում մեծ թվով հայեր են կենտրոնացել, անգամ կազմել սեփական զորքը: Այդ վայրը հաբեշական պատմագրության մեջ հայտնի է «Հայկական կղզի» անվամբ: 16-րդ դարում «Հայկական կղզին» անկում է ապրել, և հայերը հեռացել են Հաբեշստանի այլ բնակավայրեր:

Նշանակալից է հայերի դերը Եթովպիայի եկեղեցական և մշակութային ավանդույթների պահպանման, մատենագրության, առևտրի, արտաքին կապերի զարգացման գործում: 16-րդ դարում հայ հոգևորականներն Եթովպիայում հիմնել են վանքեր, դպրոցներ, հայերենից եթովպերեն թարգմանել Գրիգոր Լուսավորչի վարքը, ճառեր և այլ աշխատություններ: 1539 թվականին Լեբնա Դենգել թագավորի հրամանով Եթովպիան անցել է հայկական տոմարի: Հայ առևտրականները Եթովպիա են ներմուծել երկաթեղեն, կապար, մետաքս, բամբակեղեն, ապակեղեն, ներկանյութեր, մեքենաներ և արտահանել մեղրամոմ, փղոսկր, մորթի, սուրճ և այլն: 19-րդ դարի վերջից հայերը եթովպական բանակին հրետանի և այլ զինատեսակներ են մատակարարել:

Տարբեր ժամանակներում Եթովպիայի կառավարության բարձր պարգևների են արժանացել հայազգի գործիչներ` Մատթեոս հոգևորական դիվանագետը (Եվրոպա մեկնած եթովպական առաջին դեսպանը), Մուրադ Հալեպցին (Եթովպիայի թագավորի դեսպանն ու առևտրական ներկայացուցիչը Հնդկաստանում), դիվանագետներ Մուրադ Կրտսերը և Եղիա Ենովքը, կայսեր խորհրդականներ Կապրո Որգեն և Միրաճ Որգեն: 1923 թվականին Ադիս Աբաբայում գոյություն է ունեցել շուրջ 400 հոգանոց հայկական գաղթօջախ, գործել է Սբ. Աստվածածին եկեղեցին: 1928 թվականին Դիրե Դավայում ապրել են 12-14 տուն հայեր, գործել է Սբ. Մինաս եկեղեցին:

1956թ Եթովպիայում բնակվել են շուրջ 940 հայեր, որոնք զգալի ազդեցություն են ունեցել երկրի առևտրա-արդյունաբերական կյանքում: 1973թ հեղափոխությունից հետո սկսված ազգայնացման գործընթացի հետևանքով հայերի մեծ մասը հեռացել է երկրից:

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եթովպիայի հոգևոր հովվությունն ընդգրկված է Եգիպտոսի Հայոց թեմի կազմում (կենտրոնը` Ադիս Աբաբայի Սբ. Գևորգ եկեղեցի): Գործում է հայկական Ազգային Գևորգով վարժարանը, որն ունի մանկապարտեզ և տարրական դասարաններ:

Վերջին տվյալներով, Ադիս Աբաբայում բնակվում է շուրջ 100 հայ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: