Լուրեր

ՀՀ դեսպան Կ.Գրիգորյանի և ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթի հանդիպումը

14.10.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպան Կ.Գրիգորյանը ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթին փոխանցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զ.Մնացականյանի նամակը Կ.Գրիգորյանին ԱՊԼ-ում որպես ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ

Ամբողջ ալբոմ »

 

Ս.թ. հոկտեմբերի 14-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կ.Գրիգորյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթին փոխանցեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զ.Մնացականյանի նամակը Կ.Գրիգորյանին համատեղության կարգով Արաբական Պետությունների Լիգայում լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ (նստավայրը Կահիրե)։

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ-ն և ԱՊԼ-ի միջև ձևավորված համագործակցությունն ու այն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը մշտապես լավ հարաբերություններ է ունեցել արաբական բոլոր երկրների հետ իսկ հայ ժողովուրդը բնակվում է դրանցից շատերում։

Եգիպտոսում հայ համայնքի մասին խոսելիս գլխավոր քարտուղարը նշեց, որ հայերը Եգիպտոսում ճանաչված են որպես հարգված և աշխատասեր քաղաքացիներ, վայելում են հասարակության հատուկ վերաբերմունքը և հարգանքը։ Դեսպանը համաձայնեց՝ ներկայացնելով լրացուցիչ տեղեկություններ Եգիպտոսի հայ համայնքի մասին։

Քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր