Լուրեր

Դեսպան Գրիգորյանն ընդունեց Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հատուկ ներկայացուցչին

19.09.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Գրիգորյանն ընդունեց Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հատուկ ներկայացուցչին

Դեսպան Գրիգորյանն ընդունեց Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հատուկ ներկայացուցչին

Ամբողջ ալբոմ »

            Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա կապակցությամբ սեպտեմբերի 19-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը դեսպանության նստավայրում ընդունեց Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հատուկ ներկայացուցիչ Ահմեդ ալ-Անսարիին։

            Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են հայ-եգիպտական ավանդական ջերմ հարաբերությունների և երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ կողմերի պատրաստակամության մասին։ Հատուկ ընդգծվել է երկու ժողովուրդների պատմական առնչությունները և գոյություն ունեցող փոխադարձ հարգանք ու համակրանքը, ինչն ամուր հիմք է հանդիսացել ՀՀ անկախության ձեռքբերումից հետո միջպետական հարաբերությունների կառուցման համար։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն ուղղված մոտակա ծրագրերն ու հեռանկարները։ Հատուկ ուշադրության է արժանացել ԵԱՏՄ – Եգիպտոս համագործակցության հաստատման շրջանակներում Հայաստանի դրական դերակատարումը։

            Հանդիպման ավարտին Եգիպտոսի նախագահի հատուկ ներկայացուցիչը Անկախության Օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահին, իշխանություններին և ժողովրդին է փոխանցել նախագահ Սիսիի ջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր