Լուրեր

Դեսպան Գրիգորյանի հանդիպումը ալ-Ազհարի Գերագույն իմամի հետ

19.05.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Գրիգորյանի հանդիպումը ալ-Ազհարի Գերագույն իմամի հետ

Ամբողջ ալբոմ »

 Մայիսի 19-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբի (Ahmed Mohamed el-Tayeb)հետ։

Ահմադ Մուհամադ ալ-Տայիբը, ողջունելով դեսպան Կարեն Գրիգորյանին, շնորհավորեց նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ՝ միաժամանակ կարևորելով հայ-եգիպտական հարաբերությունների նշանակությունը և տարբեր ուղղություններով դրանք զարգացնելու կարևորությունը։

ՀՀ դեսպանը շնորհավորելով գերագույն իմամին Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ մաղթեց խաղաղություն և բարեկեցություն իսլամի բոլոր հետևորդներին։ Նա ևս անդրադարձավ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների բազմամյա ավանդույթին, նշելով, որ Հայաստանը մշտապես ունեցել է բարեկամական հարաբերություններ արաբական երկրների հետ։ Հայկական կողմը բարձր  է գնահատում արաբական երկրների դրական դերակատարությունը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայության մասնիկներին ապաստանելու գործում։

Հանդիպման ընթացքում խոսվեց միջկրոնական հանդուրժողականության և համակեցության խնդիրների և ալ-Ազհար համալսարանի հետ հնարավոր համագործակցության մասին։

Տեղեկանք․ Ալ-Ազհարի գերագույն իմամը (ալ-Ազհարի գերագույն շեյխ) հեղինակավոր կոչում է սուննի իսլամում և պաշտոնական կոչում Եգիպտոսում։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր