Լուրեր

ՀՀ դեսպանի հանդիպումը Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարարի հետ

12.05.2019

Մայիսի 12-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրի (Sahar Nasr) հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Սահար Նասրը հայտնեց ընթացիկ տարում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Կահիրեում գումարելու եգիպտական կողմի պատրաստակամությունը։

Կողմերը քննարկեցին ԵՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ հարցեր։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր