• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի մշակութային օրեր Եգիպտոսում

15 նոյեմբերի, 2016

Կահիրեում, Ալեքսանդրիայում և Դամանհուրում նոյեմբերի 12-ին մեկնարկեցին հայ մշակույթի օրերը։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ Կահիրեի օպերայի տան Գոմհորիա սրահում՝ «Շողակն» անսամբլի և Հայաստանի պարի պետական անսամբլի համերգով:

Հայաստանի մշակույթի նախարարությունը ներկայացնում էր փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, որի և Եգիպտոսի մշակույթի նախարար Հելմի ալ-Նամնամի հանդիպմանը քննարկվեցին մշակույթի տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր՝ համատեղ ֆիլմարտադրություն, գրական թարգմանություններ, գրադարաններում թվայնացման աշխատանք, թանգարանների միջև կրթական ծրագրեր և այլն:
Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրվել է մասնակցելու Կահիրեի գրքի միջազգային ցուցահանդեսին, որում կներկայացնի արաբերեն թարգմանված գրքեր:

Ներսես Տեր-Վարդանյանը Եգիպտոսի մշակույթի նախարարին նվիրեց հայկական արտադրության «Արմֆոն», որպեսզի «յուրաքանչյուր զանգ ստանալիս նա հիշի իր հայ բարեկամներին»:

Փոխնախարարը Կահիրեում հանդիպեց նաև Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յեհիա Ռաշիդին. քննարկվեցին եգիպտոսցիների համար Հայաստանը զբոսաշրջության տեսանկյունից ավելի հետաքրքիր դարձնելու հնարավորությունները։ Իսկ Եգիպտոսի Հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ամին Մուստաֆայի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում իրականացվող հնագիտական պեղումներում համագործակցության, Կահիրեի թանգարանի մանկական բաժնի փորձի հիման վրա
Հայաստանում մանուկների համար հատուկ ցուցադրության և կրթական ծրագիր կազմակերպելու հարցեր:
Եգիպտոս ժամանելու առաջին օրը փոխնախարարն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հայոց թեմի առաջնորդարան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: