• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Կահիրեում

22 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Հյուրերի թվում էին ԵԱՀ տարածքային զարգացման նախարար Ահմեդ Զաքի Բադրը, ԱԳ նախարարի տեղակալ Իհաբ Նասրը, խորհրդարանի անդամներ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Եգիպտոսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի անդամներ։

Ողջույնի խոսքում դեսպան Արմեն Մելքոնյանը ներկայացրել է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության անցած ուղին, արձանագրած ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

ՀՀ դեսպանը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա՝ հիմքում ունենալով երկու բարեկամ ժողովուրդներին միավորող խորը պատմամշակութային ընդհանրություններն ու ավանդույթները: Արմեն Մելքոնյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը ընդլայնելու ու խորացնելու համար առկա է մեծ ներուժ:

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչ Աբդել Ազիզ Էլ-Շերիֆը, ով Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին էր փոխանցել երկրի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: