• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի տնտեսական զարգացմանը նվիրված շնորհանդես Կահիրեում

30 մայիսի, 2016

 Հայաստանի տնտեսական զարգացմանը նվիրված շնորհանդես Կահիրեում

Մայիսի 30-ին «Կայուն զարգացման եգիպտական խորհրդի» կողմից Կահիրեում կազմակերպվել էր Հայաստանի տնտեսական զարգացմանը նվիրված շնորհանդես, որի շրջանակներում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եգիպտացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան, ներդրումային և արտահանման հնարավորությունները։

ՀՀ դեսպանը խոսել է Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների, տնտեսության զարգացման գերակա ուղղությունների, օտարերկրյա ուղիղ ներդրումների խրախուսման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև առկա մարտահրավերների մասին, ներկաներին ծանոթացրել Հայաստանում գործող ազատ առևտրի գոտիների և ԵԱՏՄ անդամակցության ընձեռած հնարավորություններին։

Դեսպան Մելքոնյանը անդրադարձել է հայ-եգիպտական տնտեսական հարաբերություններին՝ առանձնահատուկ ընդգծելով առկա մեծ ներուժը։ Նա առանձնացրել է երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ոլորտները, կարևորել գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը բարձր է գնահատել 2014թ. մայիսին «Կայուն զարգացման եգիպտական խորհրդի» կողմից կազմակերպված եգիպտացի գործարարների այցը Հայաստան և հույս հայտնել, որ նման շփումները կշարունակվեն նաև ապագայում։

Դեսպան Մելքոնյանի ելույթին հաջորդած քննարկմանը հայ-եգիպտական առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման իրենց տեսակետներն են ներկայացրել խորհրդի անդամները, Եգիպտոսի գործարար շրջանակների ներկայացուցիչները։

Այնուհետև ՀՀ դեսպանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Տեղեկանք. «Կայուն զարգացման եգիպտական խորհրդի» տարբեր ոլորտների գործարարների միավորող Եգիպտոսի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է։ 2013թ. համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱՀ-ում ՀՀ դեսպանության և Խորհրդի միջև։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: