• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մելքոնեան Մանկապարտէզի Ամավերջի Հանդէսը` Բովանդակալից եւ Ներկայանալի

26 մայիսի, 2012

 Աղեքսանդրիա (Արմաւենի) — Պօղոսեան Ազգային Վարժարանի Մելքոնեան մանակապարտէզի ամավերջի հանդէսին, որ տեղի ունեցաւ Կիրակի Մայիս 20-ին,  հրաժեշտ տուին 2 շրջանաւարտներ:

Ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքով ելոյթ ունեցած է վարժարանի տնօրէնուհի Շուշան Կանիմեան, որ կը տեղեկացնէ, թէ «մանկապարտէզի ընդհանուր թիւը 2011-2012 տարեշրջանին 9 հոգի է», աւելցնելով, որ «հակառակ այս փոքր թիւին մեր աշակերտները  բովանդակալից եւ ներկայանալի ելոյթ մը ունեցան»:
 
Այս տարի նորութիւն էր երեխաներու ներկայացումը, երբ աշակերտներէն Սեւակ Կորտեան ստանձնած էր Մեսրոպ Մաշտոցի դերը եւ փոքրիկները շուրջը հաւաքելով անոնց հարցուցած է Հայոց այբուբենի ստեղծման մասին, ապա բոլորը միասին «Այբ Բեն Գիմ» երգած են:
 
«Ներկաներուն կողմէ շատ սիրուեցաւ նաեւ արեւածաղիկի մասին երգը, որ կատարեցին Ծաղիկ դասարանի աշակերտուհիներ Քարին Պուլես եւ Արեւ Վարձպետեան»:
 
Հանդէսի վերջաւորութեան հնչած է մանկապարտէզի հրաժեշտի երգը, հանձնուած են վկայագրեր,  որմէ ետք խօսք առած է  Հոգշ. Տ. Գաբրիէլ  Աբղ. Սարգսեանը:
 
«Հանդէսին ներկայ էին մօտ 80 հոգի», կ’ըսէ տնօրէնուհի Կանիմեան, «Աղեքսանդրիոյ Առաջնորդական Փոխանորդ Տէր Գրիգոր Քահանայ Մուրատեան, Քաղաքական Ժողովի Ատենապետ տէր եւ տիկին Մուշեղ Պասմաճեան, ծնողներ եւ հիւրեր»:
 
Կոկոն դասարանի պատասխանատու ուսուցչուհին է Ռիթա Փափազեան, իսկ Ծաղիկ դասարանինը` Նուարդ Մարտիկեան: Հանդէսի ընդհանուր պատասխանատուն էր Մարիա Հալաճեան եւ դաշնամուրով երգերուն ընկերակցեցաւ Կարի Պոհճալեան:
 
Օրուան նախագահն էր տէր եւ տիկին Հրանդ Վարձպետեան: Հանդէսը տեղի ունեցած է հովանաւորութեամբ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Աշոտ Ս. Եպս. Մնացականեանի:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: