• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գահիրէի Թեմական եւ Քաղաքական Ժողովները Կը Կազմեն Նոր Դիւաններ

06 դեկտեմբերի, 2011

Գահիրէ (Արմաւենի) -- Գահիրէի Թեմական Ժողովը ընտրած է Նուպար Սիմոնեան որպէս ատենապետ եւ Կարպիս Եազըճեան որպէս փոխ-ատենապետ, մինչդեռ Քաղաքական Ժողովի ատենապետ ընտրուած է Օննիկ Պըլըքտանեան, իսկ փոխ-ատենապետ՝ Շանթ Կապէյեան, ըստ Գահիրէի Ազգային Առաջնորդարանի դիւանէն ստացուած էլէկտրոնային հաղորդագրութեան մը:

Ընտրութիւնները տեղի ունեցած են Դեկտեմբեր 5-ին, Գահիրէի մասնակի ընտրութեամբ համալրուած 24 անդամներէ բաղկացող Թեմական Ժողովի անդրանիկ նիստին ընթացքին, 19 երեսփոխաններու ներկայութեամբ, նշած է Դեկտեմբեր 6 թուակիր յայտարարութիւնը: «Զանազան պատճառներով որոշ երեսփոխաններ բացակայ էին», Եգիպտահայ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Աշոտ Ս. Եպիսկոպոս Մնացականեան ըսած է «Արմաւենի»իին: «Անոնք նախապէս լուր տուած էին»:

Երեք անդամներէ բաղկացող Թեմականի դիւան ընտրուած է նաեւ Բժ. Սուրէն Պայրամեան որպէս ատենադպիր: Սիմոնեան փոխարինած է Անդրանիկ Մեսրոպեանին (1989-2011), որ մահկանացուն կնքած է անցեալ Մարտին:

Նոյն նիստին ընթացքին ընտրուած է 7 անդամներէ բաղկացող Քաղաքական Ժողովի նոր կազմը, որ իր կարգին, Սրբազան Հօր նախագահութեամբ գումարած է իր առաջին նիստը եւ ընտրած՝ իր դիւանը հետեւեալ կազմով.- Օննիկ Պըլըքտանեան (ատենապետ), Շանթ Կապէյեան (փոխ-ատենապետ), Պետրոս Մովսէսեան (ատենադպիր), Շահէն Մազլումեան (գանձապահ), Բժ. Արմէն Մազլումեան, Գառնիկ Կրպոյեան եւ Վահէ Բլատեան (խորհրդականներ):

«Ներկայիս Քաղաքական ժողովը պիտի գործէ մօտակայ երկու տարիներուն», կը տեղեկացնէ Սրբազան Հայրը: «Անոնք պարտաւոր են ծրագիր եւ պիւտճէ ներկայացնել Թեմական Ժողովին, յառաջիկայ ժողովին, որ տեղի պիտի ունենայ, հաւանաբար, Յունուարին»:

2009-2011 շրջանի Քաղաքական Ժողովը ունէր հետեւեալ կազմը.- Բժ. Գէորգ Երզնկացեան (ատենապետ), Բարսեղ Գըզըլեան (փոխ-ատենապետ), Վահէ Բլատեան (ատենադպիր), Մարտիկ Պալայեան (գանձապահ), Պետրոս Մխտիկեան, Շահէն Մազլումեան եւ Բժ. Արմէն Մազլումեան (խորհրդականներ):

Նեկտար Պալեան Յարութիւնեան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: