• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան 90-ամեակը Կ'ոգեկոչուի Գահիրէի Մէջ 150 Անձանց Ներկայութեամբ

12 նոյեմբերի, 2011

Գահիրէ (Արմաւենի) - Մասնակցութեամբ պատուոյ հիւրերու եւ կուսակցութեան անդամներու, Շաբաթ Նոյեմբեր 12-ին նշուեցաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (ՌԱԿ) հիմնադրութեան 90-ամեակը Կոկանեան Սրահէն ներս:

«Ներկայ էին մօտ 150 հոգի,» կ'ըսէ կուսակցութեան անդամ Կասիա Ճղալեան-Տէօվլէթեան, որ օրուան հանդիսավարութիւնը ստանձնեց ու բացման խօսքով ողջունեց հանդիսականները:

Ներկաներու շարքին էին՝ Եգիպտոսի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Աշոտ Ս. Եպիսկոպոս Մնացականեան, Հայ Կաթողիկէ համայնքի Հոգևոր Առաջնորդ  Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Սրբազան Եպիսկոպոս Գուսան, Եգիպտոսի մօտ ՀՀ Դեսպան Արմէն Մելքոնեան, Հիւպատոս Հրաչեայ Փօլատեան, Ա. քարտուղար Արտակ Հովհաննիսեան, Թեմական Ժողովի ժամանակաւոր ատենապետ Կարպիս Եազըճեան, Քաղաքական Ժողովի Ատենապետ Բժ. Գէորգ Երզնկացեան եւ այլ կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետութեան եւ ՌԱԿ-ի քայլերգներու ունկնդրութենէն ետք, օրուան պատգամը փոխանցեց Պէյրութէն հրաւիրուած՝ ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչութեան Ատենադպիր Արտաւազդ Մելքիսէթեան, կը տեղեկացնէ Ճղալեան: Մելիքսէթեան, իր կարգին, Հայաստանի ՌԱԿ-ի կողմէ ոսկէ յուշաշքանշան յանձնեց ՌԱԿ Եգիպտոսի Շրջանային Վարչութեան Յանձնաժողովի Ատենապետ Նորայր Տէօվլէթեանին, կ'ըսէ Ճղալեան: 

Ատենապետն ալ իր հերթին պատուոգրեր յանձնեց օրուան նախագահուհի Մանուշ Չօփուրեանին եւ Նուարդ Աւագեանին, Հայ Գեղարուեստասիրաց Միութենէն եւ Կոկանեան Սրահէն ներս կատարած իրենց երկարամեայ գործունէութեան համար:

ՆՈՐ ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆ 

«Արեւ» երկօրեայ թերթը ներկայացուց  Հայ Ազգային Հիմնադրամի (ՀԱՀ) Ատենապետ Կարպիս Եազըճեանը, որմէ ետք կատարեց «Արեւ»ի նոր խմբագրատան բացումը:

«Բոլոր ներկաները շատ տպաւորուեցան երբ այցելեցին «Արեւ»ի նոր խմբագրատունը,» կը յայտնէ Նորայր Տէօվլէթեան: «Խմբագրատան աշխատաքները կը յուսանք ալ աւելի եռանդուն դառնան նոր եւ նպաստաւոր պայմաններուն մէջ», կ'ըսէ ան:   

«Արեւ» օրաթերթի հիմնադիրն ու առաջին խմբագիրը եղած է հայազգի բանաստեղծ Վահան Թէքէյեան: Թերթը հիմնադրուած է 1915-ին: Իսկ Ասպետ Արթինեան ստանձնած է թերթի խմբագիրի պաշտօնը վերջին երկու տարիներու ընթացքին, ուր կը վարէ ցայսօր: Երկօրեայ թերթը այսօր լոյս կը տեսնէ 6 էջ պարունակութեամբ, Երեքշաբթի եւ Ուրբաթ օրերը:

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը հիմնադրուած է Հոկտեմբեր 1921-ին: Կը նկատուի շարունակութիւնը Մ. Փորթուգալեանի հիմնած Արմենական կուսակցութեան` հիմնուած 1885-ին, Վան:

Աղբիւր` «Արմաւենի» կայքէջ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: