• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Եգիպտոսի Եւ Աշխարհի Խաղաղութեան Համար Աղօթք` Ս. Թերեզա Եկեղեցւոյ Մէջ

26 հոկտեմբերի, 2011

Գահիրէ (Արմաւենի) - Յանուն համայն աշխարհի եւ յատկապէս Եգիպտոսի խաղաղութեան, միասնական աղօթք կատարուեցաւ Հինգշաբթի 27 Հոկտեմբերի երեկոյեան, Հելիոպոլսոյ Ս. Թերեզա եկեղեցւոյ մէջ:

Աղօթքը հրաւիրած էր Հայ Կաթողիկէ համայնքի Հոգևոր Առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Սրբազան Եպիսկոպոս Գուսան եւ Եգիպտոսի մօտ Վատիկանի դեսպան Մայքըլ Լուիս Արքեպիսկոպոս Ֆիծճերալտ:

Ներկայ եղած են ներկայացուցիչներ Եգիպտոսի բոլոր կրօնական համայնքներէն, ներառեալ Եգիպտոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Աշոտ Եպիսկոպոս Սրբազան Մնացականեան, Սուտանի Հոգեւոր Հովիւ Տէր Գաբրիէլ Աբեղայ Սարգիսեան:

Ներկաներու շարքին էին նաեւ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Արմէն Մելքոնեան, Գահիրէի Քաղաքական Ժողովի Ատենապետ Գէորգ Երզնկացեան:

Խօսք արտասանեցին «Ազհարի» եւ «Վագէֆներու» շէյխերէն, ինչպէս նաեւ ղպտիական, յունական եւ բողոքական եկեղեցիներու առաջնորդներ կամ ներկայացուցիչներ:

Եգիպտոս կը մնայ առանց նախագահի եւ խորհրդարանի յետ Յունուար 25-էն Փետրուար 11ի միջոցին կատարուած զանգուածային ցոյցերէն, որոնք ստիպեցին նախագահ Հոսնի Մուպարաքին որ հրաժարի իր 30-տարի վարած  պաշտօնէն: 27 ղպտի ցուցարարներ սպաննուած են Հոկտեմբեր 9-ին Գահիրէի մէջ եգիպտական բանակին հետ բախումներու հետեւանքով:

Աղբիւր` «Արմաւենի» կայքէջ


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: