• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արսէն Գրիգորեան կը Թնդացնէ Եգիպտահայութեամբ Ողողուած Դահլիճը

06 հոկտեմբերի, 2011

Գահիրէ (Արմաւենի) - «Ես կ'ուզեմ Հայաստանի քարտէզը նկարել իմ երգերովս», այսպէս դիմեց երգիչ Արսէն Գրիգորեան, Հինգշաբթի 6 Հոկտեմբերին Կումհուրէյա դահլիճ հաւաքուած եգիպտահայութեան, որոնք համերգէն «տպաւորուած եւ ոգեւորուած դուրս եկան», ըստ կազմակերպողներուն:

«Սա Գահիրէի Ազգային Առաջնորդարանի կողմէ կազմակերպուած առաջին մասշտապային ձեռնարկն է, որ զուգադիպեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի ուրախալի առիթին», կ'ըսէ Եգիպտահայ համայնքի Առաջնորդ Տէր Աշոտ Սրբազան Եպիսկոպոս Մնացականեան, որուն հովանաւորութեամբ տեղի ունեցաւ սոյն համերգը, «արդիւնքներէն կրնանք վստահաբար ըսել, որ շատ սպասուած եւ տեղին էր այս համերգը, ուրեմն յառաջիկային ալ պիտի փորձենք տարին գոնէ մէկ անգամ նմանատիպ ձեռնարկ մը կազմակերպել»:

Երեկոյթի բացումը կատարեց Գահիրէի Թեմական Ժողովի անդամ Շանթ Կապէյեան, որ ողջունեց ներկաները եւ ներկայացուց Արսէն Գրիգորեան երգիչը, անձնաւորութիւնը, ուսուցիչը եւ հասարակական գործիչը: Համերգը կայացաւ մասնակցութեամբ երգչուհի Աննա Խառատեանի և «Մրրօ» նուագախումբին:

400 հոգինոց դահլիճին հրամցուած մօտ երկու ժամ տեւողութեամբ համերգին ներկայացուեցան մօտ 23 երգ` աշուղական (Աշուղ Շահէն, Շերամ, Հայրիկ Ղազարեան, Հավասի, Ջիվանի եւ այլք), ազգային, հայրենասիրական, յեղափոխական, ժողովրդական եւ գուսանական, կոմպոզիտորական (Լեւոն Քաթրճեան, Խաչատուր Աւետիսեան, Հենրիկ Անասեան) ոճերու մէջ, կ'ըսէ Սրբազան Հայրը, աւելցնելով:

Համերգին ներկայ էին նաեւ Հայ Կաթողիկէ համայնքի Հոգևոր Առաջնորդ  Գրիգոր Օգոստինոս Սրբազան Եպիսկոպոս Գուսան, Եգիպտոսի մօտ Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արմէն Մելքոնեան, Եգիպտոսի Մշակոյթի Նախարարութեան ներկայացուցիչը, Գահիրէի եւ Աղեքսանրդիոյ հոգեւոր հովիւներ, Հայր Գաբրիէլ Սարիգսեան, Գահիրէի Թեմական Ժողովի Փոխատենապետ Կարպիս Եազըճեան, Քաղաքական Ժողովի Ատենապետ Բժ. Գէորգ Երզնկացեան, Աղեքսանդրիոյ Թեմական Ժողովի Փոխատենապետ Պերճ Հալաճեան:

Արսէն Գրիգորեանը համերգի ամբողջ տեւողութեան տուաւ երգերու մեկնաբանութիւն` աւելի հասկնալի, հասանելի դարձնելու համար հայ հասարակութեան, քանի որ ինք շեշտեց, թէ «իմ երգերը ինքնանպատակ չեն, այլ ունին քարոզելու, մատաղ սերունդին դաստիարակելու, Հայրենիքն ու հայ ազգային երգին աւելի մերձեցնելու նպատակ, ուստի կը ներկայացնեմ երգեր պատմական Հայաստանի տարբեր շրջաններէն` Մուշէն մինչև Վան, Վասպուրական եւ Շատախ, Ուրֆայէն մինչեւ Մարաշ ու Սասուն»:

Գահիրէի Ազգային Առաջնորդարանը այս առթիւ 4 ինքնաշարժներու սպասարկութիւն ապահոված էր Գահիրէահայութեան համար, իսկ Աղեքսանրդիահայերը 2 փոքր ինքնաշարժներով ժամանած էին: Համերգասրահի տրամադրման համար աջակցած էր Եգիպտոսի մօտ ՀՀ դեսպանատունը:

Աղբիւր` «Արմաւենի» կայքէջ

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: