• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աղեքսանդրահայութիւնը Մեծ Շուքով Կը Նշէ ՀՀ Անկախութեան 20-Ամեակը

21 սեպտեմբերի, 2011

Աղեքսանդրիա (Արմաւենի) - Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանի նորաստեղծ «Երիտասարդ Հաւաք» խումբին կողմէ Չորեքշաբթի 21 Սեպտեմբերին կազմակերպուած տօնակատարութիւնը ՀՀ անկախութեան 20-ամեակին առիթով «աննկարագրելի յաջող անցաւ», ըստ կազմակերպողներուն:

«Առաջնորդարանի բակը եւ դպրոցի ոտնագնդակի դաշտը լեցուն էին մօտաւորապէս 150 ներկաներով,» կ'ըսէ կազմակերպող երէց անդամներէն Հրանդ Վարձպետեան: «Անոնք երեկոյեան ժամը 7:30-էն 11:30, ի սրտէ ուրախացան եւ մաս կազմեցին հայրենիքի յիրաւի նշանակալից այս տօնին»:

Եկեղեցւոյ մէջ, Եգիպտոսի հայոց Թեմի Առաջնորդ Տէր Աշոտ Եպիսկոպոս Մնացականեան, օրուան հովանաւորը,  կատարեց գոհաբանական աղօթք, որմէ ետք Սրբազան Հօր և Աղեքսանդրիոյ Առաջնորդական Փոխանորդ Տէր Գրիգոր Քահանայ Մուրատեանի գլխաւորութեամբ թափօրն ուղղուեցաւ դէպի Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ բակը տեղադրուած յուշարձանը, եւ հոն ալ աղօթք կատարուեցաւ` ի յիշատակ Արցախեան հերոսամարտի զոհերուն:

«Երկու հսկայ պաստառներ ապահոված էինք», կ'ըսէ Վարձպետեան, «եւ ներկաներուն ցուցադրեցինք նախօրօք ձայնագրուած 45 վայրկեաննոց տեսաժապաւէն մը, որ նոյն օրը Հայաստան կայացած իրադարձութիւններու մասին էր»: Ապա կտրուեցաւ եւ բաժնուեցաւ օրուան կարկանդակը ՀՀ դրօշի գոյներով`մասնակցութեամբ Առաջնորդ Հօր, Քահանայ Մուրատեանի, Աղեքսանդրիոյ թեմական եւ քաղաքական ժողովներու ատենապետներու, նորաստեղծ խումբի ամենաերէց անդամ Փրոֆ. Պերճ Ճէպէճեանի:

Նոյն օրը, իմանալով տօնախմբութեան մասին նկարահանումներու թոյլտուութիւն ստացած էր Աղեքսանդրիոյ թիւ 5 հեռուստակայանը, որ 8 հոգինոց խումբով եկած էր նկարահանման: «7 հոգիի հետ հարցազրոյց կատարեցին տարբեր տարիքներէ` հիմնականին հետաքրքրուած ըլլալով Աղեքսանդրահայ գաղութի, Հայաստանի հետ անոր կապերուն մասին», կ'ըսէ Վարձպետեան, «որուն արդիւնքով նկարահանուած 30 վայրկեաննոց տեսերիզը ցուցադրուեցաւ յաջորդ օրը` Սեպետմբեր 22-ին»:

Վարձպետեան կը նշէ, որ «նկարահանող խումբը բարձր տպաւորութիւններով եւ միաժամանակ շատ զարմացած մեկնեցաւ, քանի որ մինչ օրս այսչափ թիւով հայ գաղութ գոյութիւն ունի ու իրենք այդ մասին տեղեակ չէին, բացի թէ բոլոր եգիպտահայերը ոսկերիչ են»:

Աղբիւր` «Արմաւենի» կայքէջ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: