• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պերճ Հալաճեան Շնորհուած` Հայաստանի Հանրապետութեան Քաղաքացիութեամբ

07 սեպտեմբերի, 2011

Աղեքսանդրիա (Արմաւենի) - Համահայկական Խաղերու Համաշխարհային Կոմիտէի անդամ, եգիպտահայ գործարար Պերճ Հալաճեան շնորհուեցաւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն, նախագահ Սերժ Սարգսեանի հրամանով, Օգոստոս ամսուան ընթացքին տեղի ունեցած 5-րդ խաղերուն :

«Այս յուզիչ և պատուաբեր գնահատականը տրուեցաւ միայն հաշուի առնելով մեր ներդրումը Համահայկական խաղերու ստեղծման և կազմակերպման մէջ` որպէս երէց անդամներ», կ'ըսէ Հալաճեան, որուն համար անակնկալ չէ եղած այս շնորհումը: «Դեռ մէկ ամիս առաջ էր, երբ մեզ՝ կոմիտէի անդամներուս տեղեակ պահած էին այդ մասին, որպէսզի անհրաժեշտ փաստաթուղթերը ղրկուին Հայրենիք, սակայն մեծ և հաճելի անակնկալ էր, որ ՀՀ անձնագրերը մեզ անձամբ պարգեւեց նախագահ Սարգսեան»:

Այս տարի Հալաճեանին վստահուած էր նաեւ ՀՀ նախագահին յանձնել Համահայկական 5-րդ խաղերու սիմպոլը` Արծիւը և մարզական համազգեստ` Համաշխարհային Կոմիտէի անունով, որ տեղի ունեցաւ Լոս Անճելըս-Սոչի պասքէթպոլի աւարտական մրցումի արարողութեան ընթացքին, երբ ան նաեւ ողջոյնի խօսքով դիմաւորեց նախագահ Սարգսեանը:

Հալաճեան կը նշէ, որ  «թէպէտ բոլոր մրցումներուն մասնակցած եմ` հետևելու, որ կանոններու խախտումներ չըլլան - քանի որ այս տարի մարզազգեստներու կապակցութեամբ որոշ երկիրներ կամ քաղաքներ նկատողութիւն ստացած են, երբ մարզիկները դաշտ իջած են իրենց ակումբի կամ երկրի խորհրդանշանը տպուած զգեստներուն վրայ, փոխան համահայկականին-սակայն Եգիպտոսի հաւաքականի խաղերուն առաւել աչալուրջ եղած եմ»:

Հալաճեան կը խոստովանի, որ «իրեն համար ամենադժուար գործը եղած է հետևիլ, որ դաշտ իջնան միա'յն հայկական ծագում ունեցող մարզիկներ», սակայն միւս կողմէ ան ուրախութեամբ կը նշէ, որ «այս տարի թէ' կազմակերպչական եւ թէ' մարզիկներու քանակական մասնակցութեան իմաստով ամենէն յաջող խաղերը եղած է»:

2011-ի 5-րդ Համահայկական խաղերուն մասնակցած է 3244 մարզիկ 125 քաղաքներէ, որոնք իրենց հանգստեան օրը Ծիծեռնակաբերդ այցելած են, ապա պատասխանատուներու հետ մեկնած են Ծաղկաձոր և 2 խումբով նախագահի հետ ճաշկերոյթ ունեցած Օգոստոսի 17-ին և 19-ին:

Համահայկական խաղերու շարժման միտքը Աշոտ Մելիք Շահնազարեանինը եղած է, որ սովետական տարիներուն ընթացքին դեսպանի տիտղոս ունէր Ափրիկեան երկիրներուն մէջ: Ան նկատած էր թէ համահայկական առումով շարժում չկար, ուր համախմբուէին մարզական աշխարհի բոլոր հայ ներկայացուցիչները: Շարժումը ստեղծուեցաւ սկիզբը, միայն Հայաստանի եւ Արցախի մարզիկներու մասնակցութեամբ: Ապա, ԱՊՀ երկիրներու մէջ ապրող հայերը հետզհետէ միացան, խումբեր մէջտեղ բերելով եւ զօրացնելով շարժումը, որ յառաջիկային ընդարձակուեցաւ սփիւռքահայերու ներառումով եւս:

Հալաճեան ներկայ գտնուած է նաեւ Համահայկական 5-րդ խաղերու ջահի վառման հանդիսաւոր արարողութեան, որ տեղի ունեցած էր Օգոստոս 2-ին, Արցախ`Գանձասարի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ մէջ, ներկայութեամբ Համաշխարհային Կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանի, եւս երեք անդամներու եւ ԼՂՀ-ի Նախագահ Բակո Սահակեանի: 

«Կարճ ժամանակամիջոցի մէջ, 1999-էն մինչեւ 2011, ահաւասիկ 5-րդ խաղերն են որ կազմակերպեցինք, եւ իւրաքանչիւր կազմակերպում աւելի ճոխ ու արդիական էր», կ'ըսէ Հալաճեան:

«Մեր նշանաբանն է «Միասնութիւն մարզանքի միջոցաւ», որուն վրայ հիմնուած է նաեւ մեր կազմակերպութիւնը, եւ ինչպէս նախապէս նշած էի թէ սա առաջին համահայկական կառոյցն է որ հասարակ մարդոց նախաձեռնութեամբ ծնած է», կը նշէ Հալաճեան: 5-րդ խաղերուն ներկայացուցիչներ կային Հայաստանէն, ԼՂՀ-էն, Պարսկաստանէն, Արժանթինէն, Թուրքիայէն, Աւստրալիայէն, Գերմանիայէն, Ֆրանսայէն, Եգիպտոսէն, Կիպրոսէն: Համահայկական խաղերու կազմակերպութիւնը կը համագործակցի Միջազգային Ողիմպիական Կոմիտէի, «Եունեսքօ»-ի, Եւրոպական Խորհուրդի եւ «ֆէր փլէյ»-ի համաշխարհային եւրոպական կառոյցներուն հետ:

Համահայկական Խաղերու Կազմակերպութիւնը պաշտօնապէս գրանցուած է ՀՀ Արդարադատութեան Նախարարութեան կողմէ: Ունի իրաւաբանական կարգավիճակ, կանոնագրութիւն:

Պերճ Հալաճեան ծնած է 1947-ին Աղեքսանդրիա, ուր Պօղոսեան Ազգային Վարժարանի մէջ ստացած է իր հայեցի դաստիարակութիւնը: 1966-67-ին աւարտած է իտալական «Տոն Պոսքօ» կրթական հաստատութիւնը Աղեքսանդրիոյ մէջ` Էլեքթրօ-մեքանիք մասնագիտութեամբ: Հալաճեան ինք իսկ մարզիկ եղած է, և անդամ  20 տարեկանէ վար Եգիպտոսի բարձր ոստիւունի հաւաքականին, իսկ սոյն մարզաձեւին ախոյեան եղած է 1966-ին.:

Ամուսնացած է, ունի 2 զաւակ` Նայիրի և Արիս: Նայիրին ճարտարապետութիւն կ'ուսանի` Անգլիա, իսկ Արիսը Robotic Control System բաժնի  ուսանող է` Յունաստան: Հալաճեան Համահայկական Խաղերու հիմնադիրներէն եղած է 1999-ին: Իսկ վերջին երկու խաղերուն ընթացքին եղած է նաեւ գեղեցկութեան մրցոյթի քննիչ յանձնաժողովի նախագահ:

Աղբիւր՝ «Արմաւենի» կայքէջ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: