• English
  • عربي
  • Հայերեն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Եգիպտոս
    • Լիբիա
    • Եթովպիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հայերը Եգիպտոսում
    • Հայերը Եթովպիայում
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Արմենիա» Առագաստանաւը Եգիպտոսի Ափերուն՝ Նաւապետ Զօրի Պալայեանի Գլխաւորութեամբ

31 հուլիսի, 2011

Գահիրէ (Արմաւենի) -- Գրող, հասարակական եւ քաղաքական գործիչ եւ ճանապարհորդ Զօրի Պալայեանի գլխաւորութեամբ, «Արմենիա» առագաստանաւը մօտաւորապէս մէկ շաբաթով գտնուեցաւ Եգիպտոսի ափերուն, որմէ պիտի շարունակէր իր ճանապարհը՝ հեռանալով Փորթ Սայիտ նաւահանգիստէն Երկուշաբթի Օգոստոս 1ին: 

Արշաւախումբը կը բաղկանայ 8 անդամներէ,  ղեկավար ունենալով ինքը` Զօրին, որոնք կիրակի 31 Յուլիսին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին (Վարդավառ), Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի ժամանեցին ու ներկայ գտնուեցան Սուրբ եւ Անմահ Պատարագին, եւ ապա ներկայ հասարակութեան հետ գողտրիկ հանդիպում մը ունեցան Ազգային Առաջնորդարանին դահլիճը:

Հակառակ ճանապարհի վրայով իրենց հանդիպած խոչընդոտներուն, «որոշեցինք մտնել Եգիպտոս, թակել եկեղեցիներու դռները եւ աղօթել,» ըսաւ Պալայեան,     «ծանօթանալ այս հողի հետ, եգիպտահայ գաղութին ու անոր Առաջնորդին, քանի որ մեր աշխարհաշուրջը կատարւում է ՀՀ Նախագահի եւ Ամենայն Հայոց Վեհափառի հովանաւորութեամբ»: Ան ներկաներուն տեղեկացուց, թէ Եգիպտոսէն կ'ուղեւորուին Լիբանան եւ ապա Կիպրոս:

Պալայեան շեշտեց թէ հայը կը մնայ հայ, եւ միայն ինք` հայը կը գիտակցի թէ ինչն է առաջնահերթը, «այսօր Ղարաբաղն է իսկ վաղը կը լինի Ջաւախքը, Վանը, Մուշը, Արտահանն ու Պիթլիսը, Մեծ Հայքը: Դուք գիտէք թէ Սփիւռքը գոյութիւն ունի որքան որ գոյութիւն ունի Մայր Հայրենիքը, իսկ առանց Սփիւռքի էլ Մայր Հայրենիք չկայ»: Ղարաբաղեան Շարժումը առաջին հերթին Հայաստանն ու Ղարաբաղը մաքրեց թուրքերէն, թշնամիներէն, կը շեշտէ Պալայեան:

Զօրի բարձր գնահատեց եգիպտահայ անցեալի եւ ներկայ գաղութի անդամներուն ներդրած հերոսական եւ ազգանպաստ աշխատանքները: Ան համոզուած է թէ պիտի շարունակէ իր աշխարհաշուրջը, քանի որ «ինձ համար պայքար է սա, ու աշխարհում պիտի չթողենք որեւէ մի կէտ ուր Հայ կայ ու մենք էնտեղ չայցելենք: Ես հպարտ եմ որ այսպիսի ընկերներ ունեմ, մենք մէկ ընտանիք ենք ու մեր մեծ հայրը Մեսրոպ Մաշտոցն է»:

Հանդիպման սկիզբը, Եգիպտահայ Թեմի Առաջնորդ Տ. Աշոտ Ս. Եպիսկոպոս Մնացականեան ողջունեց հիւրերը, իսկ յանուն Գահիրէի Ազգային Իշխանութեան, ողջոյնի խօսքով ելոյթ ունեցաւ Գահիրէի Թեմական Ժողովի Ատենադպիր Բժ. Սուրէն Պայրամեան երբ ան ներկայ հասարակութեան ծանօթացուց Զօրի Պալայեանը, գոհունակութիւն յայտնելով արշաւախումբին այցելութիւնը Եգիպտոս: 

Ըստ խումբի նաւապետ Սամվէլ Կարապետեանի, «Արմենիա» առագաստանաւը իր նաւարկութիւնը սկսած է 2009-ին, Սպանիոյ Վալէնցիա քաղաքէն, որմէ անցաւ Ատլանտեան Ովկիանոս, Պարպատոս, Բանամայի ջրանցքով անցաւ Խաղաղական Ովկիանոս, ապա Գալիֆորնիա, Պրազիլ, Արժանթին, Ուրուկուէյ, Չիլի, Նոր Զիլանտ,Աւստրալիա, Սինկափուր, Ինտոնէզիա, Սրի Լանքա եւ ապա «այսօր հասանք Արաբական Աշխարհ ու պիտի շարունակենք մեր ճանապարհը»:

Զօրի Պալայեան ծնած է 1935-ին, Ստեփանակերտ: 1963-ին ան աւարտած է Ռիյազանի Ի.Պ. Բավլովի անուան բժշկական ինստիտուտի բուժական կաճառը, Ռուսաստան: 1963-էն 1973 բժշկութեամբ զբաղած է:

Պալայեան 1988-ին մասնակցած է Լեռնային Ղարաբաղի ազատագրման գործողութիւններուն: Փետրուար 2010-ին ան նշեց իր 75-ամեակը: Այս առթիւ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան Պալայեանին պարգեւատրեց «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, զոր յանձնուեցաւ իրեն ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի ձեռամբ, Ստեփանակերտի մէջ տեղի ունեցած հանդիսութեան ընթացքին:

Աղբիւր՝ «Արմաւենի» կայքէջ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն,
ք. Կահիրե, Զամալեք թաղամաս, Մոհամեդ Մազհար փ. 20
(+202) 2737 4157, 2737 4159

Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: