Իրադարձություններ

Լույս է տեսել Նաբիլ Հեֆնի Մահմուդի՝ Եգիպտոսում հայ ընտանիքի պատմության մասին գիրքը

15.04.2012

Լույս է տեսել Նաբիլ Հեֆնի Մահմուդի «Հեքայալ Օսրա Արեմենիա» (Պատմություններ hայ ընտանիքի մասին) խորագրով գիրքը:

 
Հայկական ծագումով Աբուլ-ֆարագ Բին Նեկուլան հայրն էր մի հայ ընտանիքի, ով ապրել և իշխել է Եգիպտոսում մի ժամանակաշրջանում, երբ երկիրն արտասահմանցիների հանդեպ ավելի բաց էր և հյուրասեր: 

Ըստ Նաբիլ Հեֆնի Մահմուդի, ով ուսումնասիրում է հայերի հզոր ընտանիքի պատմությունը, Եգիպտոսում հայերի պատմությունը սկսվել է Հռոմեական կայսրության տարիներից, բայց միայն Ֆաթիմիդ իսլամական շրջանում էր, երբ սկսվեց հայերի հոսքը դեպի Եգիպտոս, և հայերն ունեցան իրենց թաղամասերը, դպրոցները և եկեղեցիները: Հայկական ծագումով Աբուլ-Ֆարագ Բին Նեկուլան իշխանություն ունեցող ընտանիքի հայր էր, որի ընտանիքի անդամները բարձր դիրքեր ունէին Եգիպտոսի քաղաքացիական ծառայությունում: 

Նաբիլի հայրը սկսել է աշխատել որպես բանկիր, որը Եգիպտոսում հայերի և ղպտիների շրջանում շատ տարածված աշխատանք էր, և նա աստիճանաբար դարձել է նախարար: Չնայած հայերի քրիստոնյա լինելուն՝ շատ հայեր դավանափոխ եղան դեպի իսլամը և ինտեգրվեցին իրենց համայնքներում՝ պահպանելով միայն իրենց հայկական ազգանունները և չունենալով Հայրենիքի հետ որևէ այլ կապ:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր